Ժամանակն է, որ Արցախը մասնակցի բանակցային գործընթացին

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ՆԱԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումն անչափ կարևոր էր՝ անկախ արձանագրած արդյունքից: Լրագրողների հետ զրույցում հավասիացրեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
 
Նրա դիտարկմամբ՝ հատկապես 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո բանակցային գործընթացը դժվար է ընթանում.
 
- Այս հանդիպումից առանձնապես որևէ սպասելիք չունեինք, բաց շատ կարևոր է, որ այն տեղի ունեցավ: Եվ հաջորդ հանիպումը, որը տեղի կունենա ՄԱԿ 72-րդ ասամբլեայի նիստում, որոշակի պարզություն կմտցնի գործընթացի մեջ, որովետև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մինչ այդ հարցերը կքննարկեն երկների նախագահների հետ: 
 
Կուսակցության ղեկավարը կարծում է, որ հանդիպումները ցանկացած պարագայում անչափ կարևոր են թե՛ ՀՀ համար, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի և թե՛ տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող գերտերությունների համար:
 
Հայկական կողմը, ըստ Իսագուլյանի, պետք է պնդի Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների   կատարումը, իրականացման, շփման գծում ուժի կիրառման բացառումը: 
 
- Չի կարելի մեկ սանտիմետր անգամ նահանջել Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները իրականացնելիս:
 
Նախագահի նախկին խորհրդարականը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի Արցախը ևս մասնակցի բանակցային գործընթացին: Նա նաև համոզմունք է հայտնում, որ դա ժամանակի հարց է՝ աստիճանաբար այդ հարցն էլ օրակարգ կբերվի:  
 
Քաղաքական գործիչը դրական է համարում, որ Հայաստանն այլևս համարժեք պատասխան է տալիս ադրբեջանական ագրեսիվ գործողություններին.
 
- Եղավ հայտարարություն, որ հայկական կողմը կարող է գնալ նաև կանխարգելիչ հարվածների: Սա շատ կարևոր է, որովհետև այդպիսով մենք Ադրբեջանին հասկացնում ենք, որ ցանկացած վտանգ, որը կարող է կախվել մեր զինվորների, մեր դիրքերի վերևում, նախօրոք կոչնչացնենք, որպեսզի տեղի չունենա այն, ինչ մեկ ամիս առաջ եղավ: