Քաթարը` մարտահրավեր Հայաստանի համար

ԹՈՒԼԱՑՈՒՄ ԿԼԻՆԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Հայաստանը  հանեց Քաթարի հետ  վիզային ռեժիմը, իսկ չորս պետություններ` Սաուդյան Արաբիան, Էմիրաթները, Եգիպտոսն ու Բահրեյնը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ:

Քաթարին մեղադրում են Բահրեյնի ներքին գործերին միջամտելու և ահաբեկչությանը սատարելու համար: Եգիպտոսը  հայտարարել է, որ Քաթարում հանգրվանում են «Մահմեդական եղբայրներ» ահաբեկչական խմբավորման  առաջնորդները: Ու քանի որ ձախողվեցին «Մահմեդական եղբայրներ»-ի գլխավորությամբ ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնել համոզելու փորձերը,  Կահիրեն խզոււմ է իր հարաբերությունները:

Սաուդյան Արաբիայի արձագանքը ևս ուշագրավ է: Ահաբեկիչներին հովանավորող մի պետություն մեկ այլ պետությանը մեղադրում է նույն «ախտով» տառապելու համար:

Այս ամենը մեծ հարված է  նաև ՄիացյալՆահանգներին,  քանի որ չեղարկվում են Թրամփի առաջին օտարերկրյա այցի արդյունքները, որոք վերաբերում էին սուննիական աշխարհի համախմբմանը՝ ընդդեմ Իրանի: Բացի  Քաթարից` Վաշինգտոնը ռազմական համագործակցության պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի հետ:

Մյուս կողմից` Քաթարի հետ այս հարաբերությունների խզումը կարող է տատանումներ առաջացնել նավթի շուկայում:

Իրանն  ու Ռուսաստանը  դեռ չեն արձագանքել դիվանագիտական այս սկանդալին: Հայկական կողմը  ևս լռում է: ԱԳՆ մամլո խոսնակը միայն ասել է, որ չի կարծում, թե դիվանագիտական այս սկանդալը կազդի Հայաստան-Քաթար հարաբերությունների վրա: 

Բայց  համագործակցելով ահաբեկչությանը սատարելու համար մեղադրվող  պետությա հետ, կարծիք կա, որ Հայաստանը կարող է  նույնացվել Քաթարի հետ կամ հայտնվել ոչ ցանկալի երկրների շարքում:

Զարգացումները ցույց կտան, թե ինչպես կհանգուցալուծվի այս շիլափլավը, պարզ կդառնա, թե ինչ չեն կիսել Քաթարին մեղադրող պետությունները նրա հետ: Բայց վերլուծաբանները  հույս ունեն, որ Քաթարը խաղից դուրս թողնելով` որոշակիորեն լարվածության նվազում կլինի  Մերձավոր Արևելքում: