«Ուզում ես՝ 100 դիտորդ դիր»

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ՊՈՊՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ավանգարդն» օրեր առաջ անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի  Ռուսաստանի համանախագահ Պոպովի հայտարարությանը՝ դիտորդների թվի ավելացման մասին: Մենք նշել էիք, որ դիտորդների քանակային ավելացումն էական ոչինչ չի տա բանակցային գործընթացին: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ԱԺ-ում  մասամբ համաձայնեց այդ դիտարկմանը: 
 
- Հարցն, իհարկե, դրանով չի լուծվում: Ուզում ես հարյուր դիտորդ դիր: Եթե կողմերից մեկի մտքով անցավ սադրանք անել՝ կանի: Պատկերացրեք` եթե ընդհանրապես չլինեն Կասպրչիկի  մոնինթորինգային դիտորդական  խումբը: Ես չեմ ասում դա հարյուր տոկոս աշխատող տարբերակ է, բայց զսպող դեր ունի:  Զսպվածությունը մի քիչ կավելանա սահմանում:
 
Ինչ վերաբերում է Կազանի փաստաթղթին, որի մասին խոսել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում 6-րդ գումարման 1-ին նիստում, փոխարտգործնախարարի խոսքով` Կազանի փատաթուղթը Մադրիդի սկզբունքների որոշակի ձևափոխումն է, բայց էությունը նույնն է: 
 
Անդրադառնալով արցախյան խնդրի  բանակցություններին, Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ բանակցություններում դրված է կողմերի միջև վստահության մթնոլորտի ամրապնդումը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելով.
 
- Միջնորդները շատ լավ հասկանում են, որ երբ միմյանց վրա կրակում են, սադրում են, հրթիռներ են արդեն արձակում՝ բանակցային գործընթացում ի՞նչ արդյունավետության մասին կարող են խոսել: