Ես մի ձևական քայլ՝ Արցախի համար
ՀԱՆԵՔ «ԲԱՐՁԵՐԸ» ԲԱՔՎԻ ԹԵՎԱՏԱԿԻՑ
Դեռ ինչքա՞ն պետք է ադրբեջանցիները խախտեն հրադադարի ռեժիմն ու իր պետության սահմանները պաշտպանող հայեր սպանեն, կ ամ ուրիշ է՞լ ինչ պետք է անեն, որ միջազգային տերությունները հասկանան՝ Արցախի խնդրիրը ձևական հռետորաբանությամբ լուծելի չէ՛:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը երեկ հայտարարել է, որ պետք է միջազգային դիտորդների թիվն ավելացնել յոթով: Պոպովի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են այս հարցում: Դիտորդների թվի ավելացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վիեննայում՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համաձայնությամբ:
Փաստորեն դիտորդների թվի ավելացման մասին պահանջը նոր չէ, բայց արդեն մեկ տարի է՝ Բաքուն համաձայնություն չի տալիս անգամ այդ յոթի ավելացման համար: Հետաքրքիրն այն է, որ Պոպովի հայտարարությանն արձագանքելով՝ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակն այդ յոթ դիտորդի ավելացումը խորհրդանշական թիվ է համարել և իրատեսորեն նշել, որ դա էական ոչինչ չի կարող փոխել: Թիվը պետք է ավելի շատ լիներ, բայց Ադրբեջանը չի համաձայնում: Ավելին՝ անգամ որոշ մանրամասներ դեռ համաձայնեցվում են կողմերի հետ: Մանրամասները, ըստ ԱԳ մամլո խոսնակի, դիտորդների տեղակայումն ու անելիքների հստակեցնումն է:
Ի՞նչ է սա տալու արցախյան հակամարտությանը: Ըստ մասնագետների՝ դա ձևական, ոչին չտվող քայլ է: Մինչ Պոպովի հայտարարությունը, արցախա-ադրբեջանական շփման գծում դիտարկում էին անում 2-3 դիտորդ, որոնցից մեկի վրա անգամ Ադրբեջանը կրակել էր՝ իր առաքելությունն իրականացնելիս: Ավելին՝ նույնիսկ այսօր, երբ թեկուզ այս ձևական առաջարկի համար կա երկկողմ համաձայնություն, հողին ենք հանձնում երեկ Բաքվի կրակոցից զոհված մեր հերթական զինվորին:
Այսքանից հետո ի˜նչ տարբերություն՝ անզոր կամ դրածո 3, 7, թե՞ 17 դիտորդ կլինի:
Անիմաստ ճամարտակումների փոխարեն ԵԱՀԿ Մինսկի խումբը գոնե հիմա պետք է Բաքվի թևերի տակից հանի նաև ի՛ր տված «բարձերը», որոնք խավիարային դիվանագիտությամբ քաջալերում, սպառազինում են երեկ-մյուս օրվա խաշնարածներին, իսկ իրենք շարունակում են զբաղվել ուղղակի ժամավաճառությամբ ու աչքակապությամբ: Վաղուց արդենարդեն ժամանակն է՝ ճանաչել Արցախի անկախությանը և գործնականում ցույց տալ, որ եվրոպական ստանդարտները երկակի չեն կարող լինել: