Մարդիկ սպանվել են ոչ թե Խոջալուում, այլ Աղդամ քաղաքի մատույցներում

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Մհեր Հակոբյան

Ադրբեջանցիները շատ են սիրում խոսել այսպես կոչված «ԽՈՋԱԼՈՒԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» մասին՝ հասկանալի նպատակներով, որոնք կարիք չունեն մանրամասնվելու: Այս կապակցությամբ, սակայն, միայն ցավել կարելի է, որ հայերից ոմանք,
 
- բավարար չափով տեղեկացված չլինելով իրադարձությունների մասին,
 
- ելնելով «իրենք մեզ են կոտորել, մենք էլ պատասխանել ենք» մարդկայնորեն գուցե և հասկանալի, սակայն պարզունակ թեզից,
 
և հատկապես՝
 
- ձգտելով իբր ժամանակակից, լայնախոհ, ուժեղ, հումանիստ և ազնիվ երևալ, գործելով. «Ահա, տեսեք, մենք ևս մեր սխալներն ընդունում ենք» դերի մեջ, տուրք են տալիս ադրբջանական ԿԵՂԾ պատմական այս թեզին: Ընդգծեմ՝ խոսքը դավաճան կամ այլ կերպ թուրքերի հետ համագործակցող հայերի մասին չէ․ նման տականքներին անիմաստ է որևէ բան ասելը, նրանք ամեն ինչ լավ գիտեն և գիտակցաբար ստում են, խոսքը ՆՈՐՄԱԼ, ազնիվ մղումներով գործող մեր հայրենակիցների մասին է:
 
Եվ այսպես, հարգելիներս, երբ կհանդիպեք «Խոջալուի ցեղասպանության» մասին թուրք-ադրբեջանական որևէ պնդման, հիշեք պատմական փաստերով ՄԻԱՆՇԱՆԱԿՈՐԵՆ հիմնավորված հետևյալ բազային հիմնադրույթները.
 
1. Մարդիկ, ԱՅՈ, սպանվել են, բայց նրանք սպանվել են ՈՉ ԹԵ Խոջալույում կամ նույնիսկ նրա մոտակայքում, այլ, ՈՒՇԱԴԻՐ՝ Աղդամ քաղաքի մատույցներում - սա շատ կարևոր է, քանի որ միանգամից ցույց է տալիս «Խոջալուի ցեղասպանություն» տերմինի կեղծ լինելը հենց միայն անվան տեսակետից,
 
2. Մարդիկ սպանվել են ԱՅՆ տարածքում, որն ԱՅԴ ՊԱՀԻՆ գտվել է ադրբեջանական հսկողության տակ - սա ևս անչափ կարևոր է և միանգամից ժխտում է «հայկական վարկածը»,
 
3. Մարդկանց մեծ հավանականությամբ սպանել են Ադրբեջանի Ազգային Ճակատ (կրճատ՝ ԱԱՃ) կուսակցության զինյալները, քանի որ հիշյալ կուսակցությունն այդ պահին Ադրբեջանի գործող նախագահ Այազ Մութալիբովին ընդդիմադիր դիրքերում էր և ձգտում էր նման աղմկոտ մի իրադարձությամբ վարկաբեկել ու գահընկեց անել վերջինիս, ընդ որում կարծիք կա, որ սրանց որոշակիորեն աջակցել է նաև այդ պահին ԱԱՃ ակտիվ ղեկավար, բայց հետագայում Հեյդար Ալիևի բացահայտված գործակալ հանդիսացած Թ. Կարաևը,
 
4. Խոջալուն մինչև հայերի կողմից ազատագրվելու վերջին պահը ՄԱՀԱԲԵՐ ՄԻ ԿՐԱԿԱԿԵՏ ԷՐ, որտեղից անվերջ հարվածներ էին գալիս Ստեփանակերտի վրա,
 
5. Խոջալուի գրոհի մասին դրանից մի քանի օր առաջ հայկական կողմը ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ և ԲԱՑԱՀԱՅՏ ԿԵՐՊՈՎ զգուշացրել է քաղաքում գտնվող ադրբեջանցիների ղեկավարությանը՝ ցույց տալով նաև մարդասիրական այն միջանցքի կոորդինատները, որով վերջիններս բնաչության հետ կարող են հեռանալ,
 
6. Խոջալուի գրոհին ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ այդ պահին Ստեփանակերտում գտնվող ԱՊՀ (փաստացի՝ ՌԴ) 366-րդ մոտոհրաձգային գունդը, ինչի մասին շատ են սիրում խոսել ադրբեջանցիները:
 
Սրանք ԲԱԶԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԵՆ, սրանք լավ հիշեք և, ինչ հարթակում էլ եթե երբևէ առիթ ունենաք քննարկել «Խոջալուի ցեղասպանության» հարցը՝ ելեք սրանից: Հիշեք, սրանք ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ։ Ընդ որում, այս մասին խոսել են հենց ադրբեջանցիները:
 
Մասնավորապես, այդ ժամանակ բավականին հայտնի ադրբեջանցի լրագրող ՉԻՆԳԻԶ ՄՈՒՍՏԱՖԱԵՎԸ սրա հետ կապված մի շարք բացահայտումներ արեց և այդ մարդկանց սպանդի մեջ ուղղակի մեղադրեց ադրբեջանցիներին՝ ի դեմս ամենից առաջ ԱԱՃ զինյալներին: Արդյունքում, կարծում եմ, ամենևի էլ պատահական չէր, որ նույն 1992 թ-ի հունիսի 15-ին նրան ուղղակի ՍՊԱՆԵՑԻՆ՝ մինչև հիմա այդպես էլ չպարզված հանգամանքներում: Մեծ հավանականությամբ Մուստաֆաևի հետ հաշիվ տեսան հենց յուրայինները, որոնց պետք չէր այդ հանդուգն և ավելորդ վկան: Այս մասին բացահայտ խոսել է նաև ԱՅԱԶ ՄՈՒԹԱԼԻԲՈՎԸ, որը արել է պնդում, որ այդ ամենը կազմակերպել են կրկին ՀԵՆՑ ադրբեջանցիները՝ իրեն վարկաբեկելու համար:
 
Մի խոսքով, ԵՂԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ, արդյունքում՝ ԶԻՆՎԱԾ, իսկ վերջնարդյունքում էլ ՄԻ ԿԱԽԵՔ հայերի վրա այն, ինչ նրանք ՉԵՆ ԱՐԵԼ, իսկ ձեր ավելորդ ու անտեղի «մեծահոգի ազնվությամբ» էլ ջուր մի լցրեք թշնամու քարոզչական ջրաղացին: