ԼՂ-ում վերջերս կիրառվեց Իսրայելի փորձը․ ադրբեջանցի գործիչը գովում է Իսրայելին
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ «Հրապարակ օրաթերթ»
Մինչ Թուրքիայում սրվում են հակաիսրայելական տրամադրությունները, Էրդողանն օկուպանտ, ագրեսոր և հանցագործ է անվանում Իսրայելին, Անկարայի կրստեր եղբայր Ադրբեջանում՝ իշխանական և փորձագիտական շրջանակներում շարունակում են դրվատանքով խոսել հրեական պետության մասին։
Անդրադառնալով այս սեպտեմբերի Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված գործողությանը, որի արդյունքում սրի մատնվեց և հայաթափվեց Լեռնային Ղարաբաղը, ադրբեջանցի հետազոտող Ֆուադ Ախունդովը հայտարարել է, որ այդ օպերացիայում օգտագործվել է Իսրայելի փորձը։
- Ղարաբաղում օգտագործվեց Իսրայելի փորձը․ Ադրբեջանը հաղորդագրություններ ուղարկեց հայ բնակիչներին՝ զգուշացնելով, որ լքեն ռազմական գործողության թիրախները։ Այդպես են վարվում իսրայելցիները հակաահաբեկչական օպերացիաներ իրականացնելիս։ Այդպես է նաև Գազայի հատվածում․- նշել է ադրբեջանցի հետազոտող Ֆուադ Ախունդովը, գրում է Report-ը։
Նրա խոսքով, իմաստունները պետք է սովորեն հրեաններից, իսկ խելամիտ պետությունները՝ ընկերություն անեն Իսրայելի հետ։
Ախունդովը նշել է, որ «Հայ հասարակությունն ավելի շատ է ձգտում է ոչ թե դաշնակից ունենալ, այլ՝ տեր, և այս պահին փորձում են փոխել այդ տիրոջը»։
Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտության հարցում կարևոր էր այնպիսի դաշնակիցների գտնելը, ինչպիսիք են՝ Թուրքիան, Իսրայելը և Պակիստանը, հավելել է ադրբեջանցի հետազոտողը: