Մեր փոխզիջումն Ադրբեջանին

Բազմաթիվ փաստեր ու միջադեպեր ցույց են տալիս, Արցախի դրոշն ադրբեջանցիների համար նույն ազդեցությունն ունի, ինչ կարմիր գույնը՝ ցուլերի: Ցլային կատաղությամբ երեկ նրանք Մոսկվայում «Անմահների երթի» ժամանակ հարձակվել են հարձակվել են հայերի խմբի վրա և փորձել են Արցախի խլել դրոշը:
 
Ծեծկռտուք է սկսվել, և հայերը նրանց իրենց շարքերից դուրս են շպրտել, նրանց դրոշը պատռել: Ադրբեջանցիներին էլ այլ բան չի մնացել, քան թաքնվել շենքերի անկյուններում ու երթով անցնող հայերի ուղղությամբ քարեր նետել: Դե, հերոս են, հո կատակ չէ. Հաղթանակի օրն ահա հայերի նկատմամբ այսպիսի հերոսական հաղթանակով են նշանավորել: Երևի ադրբեջանական լրատվամիջոցներն այդ հարձակվողների փառքն արդեն երկինք են հասցրել, հայերին էլ հերթական անգամ զավթիչ որակել:  
 
Իրոք, մեր հարևանների համար դժվար է նայել փողփողացող՝ ճերմակով ընդմիջված Եռագույնին: Նրանք երևի երազում են այն օրը, երբ Արցախի դրոշը միայն թանգարանում կլինի: Բայց չէ՞ որ այս հարցում մենք նրանց հետ լիովին համամիտ ենք՝ մի օր Արցախի դրոշը կդադարի հայկական երկրորդ պետության խորհրդանիշ լինել, զի միացյալ Հայաստանի ապագան հեռու չէ: 
 
Այսպիսով Ադրբեջանի պահանջած, բայց երբեք չունեցած հողերի դիմաց գուցե մենք նրանց զիջենք Արցախի դրոշը՝ որպես պետության խորհրդանիշ, և դրանով արհեստականորեն ստեղծված, ու միջազգային հանրություն կոչվածի կողմից համառորեն փայփայվող խաշնարածների համարյա հարյուրամյա թնջուկը լուծում կստանա: