Ռուսները, ի տարբերություն հայերի, շան պես վախեցել և վախենում են ադրբեջանցիներից

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Միքայէլ Հայրապետեան

Մարդկության երբևէ ծնած մեծագույն ճիվաղներից մեկի՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի՝ 1917թ. հեղափոխությունից հետո քայքայվեց ռուս-թուրքական ռազմաճակատի գիծը, և ռուս զինվորականությունը սկսեց վերադառնալ Ռուսաստան։ Հայերը խնդրում էին ռուսներին, որ չհեռանան, իսկ երբ նրանք հաստատակամորեն որոշեցին այնուամենայնիվ գնալ Հարավային Կովկասից, հայերը ծաղիկներով ճանապարհեցին նրանց՝ առանց նրանցից գոնե զենքերը վերցնելու, որ այնքան անհրաժեշտ էր թուրքական բանակների դեմ միայնակ մնալուց հետո։
 
Հիմա ևս, Արցախը հայաթափելուց հետո նրանք փորձում են Հայաստանի տարածքն օգտագործել, մինչդեռ մենք պետք է առաջարկենք իրենց, որ եթե ուզում են չքվել տարածաշրջանից, ապա թող իրենց եղբայր ադրբեջանցիների բնակության վայրերով անցնեն։
 
Իսկ թե ինչ էր կատարվել ռուս զինվորականության, ռուս զինվորականների կանանց ու երեխաների հետ, երբ նրանք հայաբնակ տարածքներից երջանիկ անցել ու Ռուսաստան հասնելու համար փորձում էին անցնել նաև ադրբեջանաբնակ տարածքներով, թող վկայի ժամանակակիցը՝ մեծ արցախցի Լեոն՝ իր «Անցյալից» գրքով, որը հրատարակման պատրաստեցի և հրատարակեցի մեկ ուրիշ արցախցու՝ Ռ. Քոչարյանի մարտիմեկյան արյունոտ հերոսության պատճառով ընդհատակում գտնվելուս մեկ տարվա ընթացքում, 2008-2009թթ.-ին։
 
«Թուրքերը սկսեցին հարձակումներ գործել ռուս գյուղերի վրա, քանդեցին, ավերեցին դրանք, կոտորեցին մարդկանց։ Ռուս գաղթական ազգաբնակչությունից շատ քիչ բան մնաց երկրում. մնացածները փախան Ռուսաստան։ Կատարվում էր, ուրեմն, «սրբում-մաքրում»։ Այդ նույն ժամանակ սկսված էր ռուսական մեծ բանակի տանջալից եւ արյունոտ նահանջը Արաքսի ափերից մինչեւ Հյուսիսային Կովկաս։ Բոլոր թուրքաբնակ վայրերում (Շարուր, Բորչալու, Թիֆլիսից մինչեւ Դերբենդ եւ էլ հեռու) զորամասերը պիտի պատերազմով ճանապարհ բաց անեին իրենց համար՝ շատ տեղերում նվաճելով յուրաքանչյուր քայլ տարածությունը։ Թուրքերն ուզում էին զինաթափ անել զինվորներին, խլել նրանց ամբողջ ռազմամթերքը։ Այս հողի վրա էր, որ տեղի ունեցավ Շամխորի մեծ աղետը, որ, ինչպես պատմել է ինձ մի շատ ազդեցիկ ինտելիգենտ թուրք, պատրաստել էին Գանձակի թուրք կալվածատերերը, եւ որին մասնակցեցին նույնիսկ Գանձակի գիմնազիայի թուրք աշակերտները։ Շամխորում դարանի մեջ ընկնողը մի խոշոր զորամաս էր՝ բաղկացած մոտ 3 հազար հոգուց։ Կոտորածից գրեթե ոչ ոք չազատվեց։ Թուրքական հարվածների տակ ընկան նույնիսկ ռուս սպաների կանայք եւ երեխաները․․․»։ ԼԵՈ, ԱՆՑՅԱԼԻՑ, ԵՐ., ՇԵՄ, 2009, էջ 338։