Արա Բաբլոյանի բաց նամակը Իլհամ Ալիևին

Ես թույլ եմ տալիս ինձ գրել այս բաց նամակը` հաշվի առնելով մի քանի հանգամանք. որպես մանկական վիրաբույժ ես վիրահատել և փրկել եմ հազարավոր երեխաների, նրանց մեջ և հարյուրավոր ադրբեջանցի երեխաների կյանքեր, երբ մենք բոլորս նույն երկրի քաղաքացիներ էինք։
 
Որպես ՀՀ առողջապահության նախարար՝ արել եմ հնարավոր ամեն ինչ՝ մեր տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանում կարմրուկի բռնկումը կանխարգելելու համար՝ առաջարկելով Ադրբեջանի Առողջապահության նախարարին կարմրուկի պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ։
Որպես ՀՀ Ազգային ժողովի  նախագահ ես հանդես եմ եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ինձ համար անընդունելի է 18-20 տարեկան երիտասարդների զոհվելը թե' հայկական և թե' ադբեջանական կողմից՝ միայն այն պատճառով, որ մենք չենք կարողանում  խաղաղ քաղաքական ճանապարհով հարցերին լուծումներ տալ:
 
Այս նամակով ես Ձեզ ցանկանում եմ հիշեցնել Ձեր խոստումի մասին և ասել, որ Դուք պարտավոր եք պահել այն՝ թե՛ որպես երկրի նախագահ և թե՛ որպես տղամարդ: 
 
Դուք պայման էիք դրել Լեռնային Ղարաբաղի հայերի առջև, որ վայր դնեն զենքն ու լուծարեն պետական կառույցները՝ փոխարենը խոստանալով համաներում բոլորի համար, ինչը ոգևորված ողջունել էին աշխարհի առաջատար մի շարք պետությունների ղեկավարներ: Եվ հիմա, երբ մարդիկ վայր են դրել զենքը՝ կանխելով երկկողմանի բազմաթիվ նոր զոհեր, Լեռնային Ղարաբաղի նախագահը հրամանագրով հայտարարել է պետության լուծարումը, Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել մոտ 100.000 հայ բնակիչ և շուտով այդ հողատարածքը կհանձնվի ձեզ, Դուք, ցավալիորեն,  չեք հայտատարում համաներում: 
 
Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն, և որպես խոստում տված նախագահ՝ կհայտարարեք համաներում հիմա, առանց նախապայմանների և ոչ թե ավելի ուշ՝ գերեվարումների նոր դեպքերից, նոր նսեմացումներից հետո: 
Արա Բաբլոյան
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
29.09.2023
Երևան, Հայաստան
 
Открытое письмо Ильхаму Алиеву
 
Я позволяю себе обратиться этим открытым письмом, учитывая несколько существенных факторов. Так, будучи детским хирургом, когда мы являлись гражданами одной страны, я прооперировал и спас жизни тысяч младенцев, в том числе сотен азербайджанских детей; в качестве министра здравоохранения РА я делал всё возможное, чтобы предотвратить вспышку кори в регионе, в том числе и в Азербайджане, предложив министру здравоохранения Азербайджана необходимую партию вакцины от кори; в качестве председателя Национального Собрания РА  я в своё время выступил с заявлением, что для меня неприемлемо, что молодые люди в возрасте 18-20 лет как с армянской, так и с азербайджанской стороны, гибнут только потому, что нам не удаётся решать вопросы мирным политическим путём. 
Этим письмом я хочу напомнить Вам о Вашем обещании и подчеркнуть, что Вы должны следовать ему и как президент страны, и как мужчина. 
 
Перед армянами Нагорного Карабаха Вы поставили условие сложить оружие и распустить государственные структуры, взамен пообещав амнистию для всех, что было  с воодушевлением принято руководителями ряда ведущих мировых держав. И сейчас, когда люди сложили оружие, предотвратив тем самым множество новых жертв с обеих сторон, а президент Нагорного Карабаха объявил о прекращении существования государства, когда около 100 000 армян покинули Нагорный Карабах и вся эта земля перейдёт к Азербайджану, Вы, к сожалению, ещё не объявили об амнистии. 
 
Я надеюсь, что это мое письмо разбудит в Вас благородство, и как давший обещание президент, Вы объявите амнистию прямо сейчас, без предусловий, а не потом, после новых арестов, пленений и новых унижений. 
Ара Баблоян
Доктор медицинских наук, профессор
29,09,2023
Ереван, Армения