«Բացի Ուկրաինայից որևէ կոնֆլիկտ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ–ին հետաքրքիր չէ»

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆՆ ԱԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Բացի Ուկրաինայից որևէ կոնֆլիկտ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ–ին հետաքրքիր չէ»․ նման հայտարարություն է հնչեցրել ԵԱՀԿ ԽՎ–ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության այս տարվա գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսում։
 
 
Մի քանի հատված՝ նրա ելույթից․
 
⇒ Հունիսի վերջին տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն առաջարկել է որոշակի փոփոխություններ կատարել ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովի վերջնական բանաձեւում։
 
⇒ Փոփոխությունները վերաբերում էին ղարաբաղյան հակամարտությունը լուծելու, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման և հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությանը։ 
 
⇒ Սակայն փոփոխությունները չեն հաստատվել և չեն արձանագրվել փաստաթղթի վերջնական տարբերակում։
 
⇒ ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչների նման պահվածքն անընդունելի է և արժանի դատապարտման, ինչի մասին իրենք խոսել են լիագումար նիստերի ժամանակ։
 
⇒ Այս մոտեցումը բազմաթիվ հարցեր է առաջացնում հայկական կողմից, և դեռ պետք է վերլուծել, եզրակացություններ անել և հասկանալ, թե որն է նման արդյունքի պատճառը։
 
⇒ ԵԱՀԿ ԽՎ-ի հունիսին ընդունված ամփոփիչ հռչակագրում խոսք էր գնում «Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմի մասին Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ», սակայն ոչինչ չի ասվել 44-օրյա պատերազմի հետևանքով ԼՂ–ում առաջացած հումանիտար խնդիրնելի մասին։