ՓՈՂ ԿՈՐԶԵԼՈՒ ՄԻՋՈՑ, ԿԱՄ՝ ԵՐԲ «ԹԱՑԸ ԽԱՌՆՎՈՒՄ Է ՉՈՐԻՆ »
Դրամաշնորհները հափշտակողները քաղաքական «տանիք» են ունեցել

ՀՀ քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, կաՆձերբակալվածևհետախուզվողներ:
ԵՄ-ի դրամաշնորհների հափշտակության մասին առաջին տեղեկատվությունը հրապարակվեց 2016-ին: Ընդ որում՝ սկզբնական տեղեկատվությունը բավական սուղ էր.տրվում էր ընդամենը 15 հոգու անուն, որոնք յուրացրել են դրամաշնորհները:
Հիշեցնենք, որ 2008-2014 թվականներին ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է ավելի քան 240 միլիոն եվրո դրամաշնորհ: Ասել է թե՝նշված քրեական գործի նյութերում հափշտակված գումարները ոչ թե հազարներ, այլ գուցե միլիոնավոր եվրոներ են:
Դատելով տեղեկություններից՝ պարզ է դառնում, որ եղել է կոռուպցիոն շղթա, քանի որ այս ամենն իրականացվել է ՀՀ-ումԵվրոպականմիությանպատվիրակությանդրամաշնորհայինծրագրերիհամակարգողՄարինեՊապյանիգլխավորությամբ: Այսինքն՝ «ներսի» մարդու աջակցությամբ կարողացել են ԵՄ-ի գումարների արտահոսք կազմակերպել: Եվս մեկ ուշագրավ փաստ: Ըստշրջանառվող վարկածների՝ հետախուզվողներից երկուսը կառավարության նախկին անդամներ են: Մեկն աշխատել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, մյուսը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ահռելի ունեցվածք դիզած Հովհաննես Հովսեփյանի օրոք: Վերջին հանգամանքը նոր հարց է առաջացնում՝ արդյո՞ք ԵՄ-ի գումարների թալանողները չեն ունեցել քաղաքական «տանիք»ու հովանավորներ: Եվ վերջապես, ԵՄ-ի նախկին դեսպան Տրայան Հրիսթեան մի ՞թե այս ամենի մասին տեղյակ չի եղել: Հուսանք՝ քննությունը կտաայս հարցերի պատասխանները:
Դրամաշնորհների հափշտակումը նորից արդիական դարձրեց ՀՀ-ում ՀԿ-ների գործունեությունն ու թափանցիկությունը: Բանն այն է, որ դրամաշնորհներ ստացող ՀԿ-ների մեծ մասը պատշաճ չի ներկայացնում իր տարեկան հաշվետվությունը, կամ եթե ներկայացնում է, ապա անգլազելու տարբերակով ու միայն իր պատվիրատուներին: Մինչդեռայս ամենի պատճառով ստվեր է ընկնում նաև բարեխիղճ, օրենքի տառը պահպանող ՀԿ-ների վրա, և«թացը խառնվում է չորին»՝տպավորություն ստեղծելով, թե հասարակական գործունեություն ծավալելն ընդամենըփող կորզելու միջոց է:
Պետությունը կարո՞ղ է Հայաստանում արգելել դրսից ֆինանսավորվող այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք ազգային նկարագիր են խաթարում ու չեն բխում պետության, ժողովրդի շահերից: Կարծում ենք՝կարող է, եթե քաղաքական կամք դրսևորի:Բայց եթե նույն՝դրսի աղբյուրներից սնվում է նաևպետական ապարատը, եթե այսօր դրամաշնորհներով հասարակական գործունեություն ծավալող կառույցները նաևաշխատատեղերի հարց են լուծում, ուրեմն մեր պետություննի՞նչ տրամաբանությամբ գնա այդ քայլին:
Այսուհանդերձ, եթե ՀԿ-ն ֆինանսավորվում է մայդանային տրամադրություն սերմանելու, այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ հանրային բացասական տրամադրություն ներարկելու, երբեմն էլ մեր արժեահամակարգին խորթ երևույթներ քարոզելու համար, ապա պետությունն արդեն պե՛տք է, պարտավո՛ր է լրջորեն մտահոգվել և գործնական քայլեր ձեռնարկել՝ դրանք կանխելու ուղղությամբ: