Հավե՛րժ հիշատակ հայ ժողովրդի հին ու նոր բոլոր նահատակներին

ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է

37 տարի առաջ, 1982 թ. օգոստոսի 7-ին, ազատագրական պայքարի ռահվիա կազմակերպության՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատը Զոհրապ Սարգիսյանի գլխավորությամբ իրականացրեց «Կարին» գործողությունը՝ գրավելով Անկարայի «Էսենբողա» միջազգային օդակայանը:
 
Պատմական այդ գործողության ընթացքում սպանվեցին ու վիրավորվեցին թուրքական բանակի ու անվտանգության ծառայության տասնյակ անդամներ: Գործողության ընթացքում հերոսի մահով անմահացավ ջոկատի ղեկավար Զոհրապ Սարգիսյանը, իսկ ծանր վիրավորված գերի ընկավ հերոս Լևոն Էքմեքճյանը, ով 1983 թ. հունվարի 29-ի վաղ առավոտյան Անկարայի Մամակ բանտում կախաղան հանվեց, ու եղավ այդ երկրում առ այսօր կախաղան բարձրացված վերջին «հանցագործը»: 
 
Ի հիշատակ պատմական «Կարին» գործողության զույգ նահատակների,
1983 թ.-ից սկսած՝ օգոստոսի 7-ը նշվում է իբրև հայկական զինյալ ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օր:
 
Խնկարկելի այդ օրվա առիթով, այսօր՝ 2019 թ. օգոստոսի 7-ին, ժամը 18:30-ին, նահատակների հարազատների, մարտական ընկերների ու Մայր Աթոռի միաբանների ներկայությամբ, ի մի ենք գալու ՀՀ ՊՆ Եռաբլուր պանթեոնի ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ միասնաբար գլուխ ենք խոնարհելու Հայոց Հայրենիքի ազատագրության գաղափարի մարտիրոսների և ընդհանրապես մեր հին ու նոր նահատակների հիշատակի առջև:
 
Միասնաբար մասնակցելով այս արարողությանը, մեր հարգանքի տուրքը մատուցենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր Հայրենիքի գրավյալ տարածքների ազատագրության և մեր ազգի ոտնահարված իրավունքների վերականգնման:
 
Հավե՛րժ հիշատակ հայ ժողովրդի հին ու նոր բոլոր նահատակներին:
Փա՛ռք հերոսներ ծնող հայ ժողովրդին:
                               
Հայկական ժողովրդային շարժում
                               Երևանի գրասենյակ