ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ

Զգոնություն թելադրել ԱԺ-ին անգամ դրսից

Այսօր՝ ապրիլի 17-ին,  Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Քննարկվել են Աժ անցած ընտրություններին առնչվող  հարցեր:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ, ըստ էության, նոր բան չկա:  Լևոն Զուրաբյանը ԱՄՆ-ի դեսպանին ներկայացրել է համատարած և համակարգային բնույթ ունեցող ընտրախախտումները, որոնց պատճառով տեղի չի ուցել ընտրողների ազատ կամարտահայտում:

ՀԱԿ-ի  ներկայացուցիչը դեսպանին ներկայացրել է Սահամանադրական դատարան ներկայացված բողոքի հիմքերն ու փաստարկները:

Ըստ էության, նախկին պատգամավորը ոչ մի նոր բան չի ասել դեսպանին:  Ընդ որում, ընտրություններից հետո  ՀԱԿ-ը միակն է, որը հանդիպում է  օտարերկրյա ներկայացուցչի հետ: Թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ հայրենի ընդդիմադիրն ԱՄՆ-ից՝  դժվար է կռահել: Հազիվ թե Հայաստանի ընտությունների մասին դրական խոսք ասած  երկիրը  հանկարծ հակառակ տեսակետ արտակայտի, որը կամոքեր պարտված ՀԱԿ-ի  և խորհրդարան չանցած մյուս ուժերի «վառված»սիրտը:

Բայց նաև՝ այս հանդիպումը կարող է համագործակցության նոր հեռանկարներ, կամ գործունեության նոր ծրագրեր հուշել:

 Տա՛ Աստված, որ այն նպաստավոր լինի մեր երկրի համար, առավելևս, որ  ՀԱԿ-ը հայտարարել է՝ որպես արտախորհրդարանական ուժ  ակտիվ է լինելու: Ի վերջո, ԱԺ-ը որքան էլ օրենքներ ընդունող ու «դակող»մարմին լինի,միևնույն  է, անգամ արտախորհրդարանական ուժի կարգավիճակով կարելի է լրացուցիչ  զգոնություն թելադրել խորհրդարանին, հանրությանը համախմբող պահանջատեր լինել: Եթե, իհարկե, տվյալ քաղաքական ուժն իր գործելաոճով շահի հանության հավատն ու համակրանքը:

Ի ԴԵՊ.  հետաքրքիր է ու մի քիչ էլ տարօրինակ, որ մինչ օրս չեն հրապարկվել համամասնական ցուցակներով պատգամավոր դարձող թեկնածուների    ցուցակները...