ՊԱՊԵՐՍ ԱԺ-ՈՒՄ ՉԵՆ ԵՂԵԼ

Նախկին ՀՀՇ-ականը չի հերքում դեսպան դառնալու լուրերը

ՀՀՇ նախկին անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ևս հրաժեշտ է տալիս խորհրդարանին: Վերջին անգամ այսօր լրատվամիջոցները  ճեպազրույց ունեցան նախկին ՀՀՇ-ականի հետ:


Հիշեցնենք` Ալեքսանդր Արզումանյանը  պատգամավոր էր դարձել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով:

Ընտրվելուց անմիջապես հետո  նա և նույնպես «Ժառանգության» ցուցակով օրենսդիր մարմնում հայտնված «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, սկսեցին  «անկախ պետություն խաղալ»: 

Թվում էր` ընտրություններից առաջ  ՀՀՇ-ին կհաջողվի արևմտամետների հետ դաշինքով հանդես  գալ, բայց այդ հույսն այդպես էլ անիրականալի դարձավ:  Ալեքսանդր Արզումանյանն էլ չցանկացավ որևէ ցուցակում մեխանիկորեն  ընդգրկվել ու «խաղից» դուրս մնաց: 

Ավելին, նա դուրս եկավ ՀՀՇ-ից, քանի որ ըստ շրջանառվող տեղեկությունների`Արզումանյանին դեսպանի պաշտոն էին խոստացել:
 

-Խորհրդարան անցել է մեկ ընդդիմադիր ուժ` ի դեմս «Ելք» դաշինքի, որը, կարծում եմ, կշարունակի բարձրաձայնել դժգոհ հասարակության տեսակետը,- կարծում է Արզումանյանը:

Պաշտոնների ակնկալիքի մասին հարցին Արզումանյանը  ժողովրդական խոսքով անդրադարձեց.

-Պապերս ԱԺ-ում չեն եղել: Սա հերթական փորձառությունն էր, որի միջով ես անցա: Նորից ցանկություն չունեմ  այս փորձառությունը անցնելու:

Իսկ դեսպան դառնալու մասին լուրերը պատգամավորը չհերքեց.

-Կապրենք` կտեսնենք,- եզրափակեց  նախկին ՀՀՇ-ականը: