ԿՀԻՄՆԱՎՈՐՎԵ՞Ն ՕՐՕ-Ի ԿԱՍԿԱԾՆԵՐԸ

Այսօր` ապրիլի 12-ին, երեկոյան ժամը 5-ին ՀՀ վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում (հասցեն՝ Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ N 316) կայանալիք դատական բաց նիստում քննարկվելու է ՕՐՕ դաշինքի հայցադիմումը:

Ինչպես արդեն հայտնի է` ՕՐՕ-ն երեկ դիմել էր դատարան` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 08.04.2017թ. թիվ 157-Ա որոշումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելու պահանջով: Մասնավորապես` ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում միավորելով և համեմատական վերլուծություն անցկացնելով` պարզելու, թե արդյոք մատնահետքերի համընկնումներ առկա՞ են, թե՝ ոչ:

Արդյո՞ք կհիմնավորվեն ՕՐՕ-ի կասկածները: Եթե այո` ի՞նչ կլինի դրանից հետո: