ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ «ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ»

Ստացվում է` 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունն այլևս չի ուզում  կամ ի վիճակի չէ՞ աշխատել...

ԱԺ-ի այսօրվա քառօրյան  տապալվեց: Հայրենի 101  օրենսդիրներից  խորհրդարան էր ներկայացել ընդամենը 16-ը: Իրենց բարեխիղճ գործընկերներին երեք ժամ սպասեցնելուց հետո նիստին ներկայանալ բարեհաճեցին ևս 23-ը, մինչդեռ քվորումն ապահովված է  համարվում առնվազն 66 պատգամավորի ներկայության դեպքում: Նիստի սկզբում անգամ ԱԺ  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր բացակայում` թերևս այն պատճառով, որ նա  ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբի պետն է: Հետո, իհարկե նա ներկայացավ և ինքն էլ հայտարարեց, որ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայանա:

Հետաքրքրականն այն է, որ ընտրություններից հետո  օրենսդիր մարմնի անդամները  պետք է «դրայվով» ներկայանային: Մանավանդ նրանք, ովքեր ընդամենը օրեր առաջ եռանդ ու միջոցներ չխնայեցին` վերստին խորհրդարան վերադառնալու: Բայց հակառակ իրավիճակն է` ասես միահամուռ ուժերով հայոց օրենսդիր մարմնի «հոգեհանգիստն» էին կազմակերպել: Այն էլ այն դեպքում, երբ  ավագանու ընտրություններին միայն երկու խորհրդարանական ուժ է մասնակցում:

Ստացվում է` 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունն այլևս չի ուզում  կամ ի վիճակի չէ՞ աշխատել...