ՄՆԱ՞Լ, ԹԵ՞ ՉՄՆԱԼ
«Վեշերը» հավաքելու սեզոնը պաշտոնապես բացված է

ԱԺ-ի ընտրություններից հետո նոր խորհրդարանը, բնականաբար, պետք է նոր կառավարություն ձևավորի: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն, միանձնյա կարող է ղեկավարել, բայց երեկ հայտնի դարձավ, որ «նժդեհականները» կշարունակեն համագործակցել «հեղափոխականների»` ՀՅԴ-ի հետ:
Ասել է թե` դաշնակցական նախարարները մտածելու ոչինչ չունեն: Մինչդեռ գործադիր մարմնի մյուս անդամներն առնվազն առաջիկա մեկ ամսում շեքսպիրյան «մնա՞լ, թե՞ չմնալ», ավելի ստույգ` «կմնա՞նք, թե՞ չենք մնա» հոգեվիճակում կլինեն:
Թեև նրանք ցանկություն ունեն շարունակել պաշտոնավարել, բայց դատելով մի քանի նախարարների դեմքի արտահայտությունից` ակնհայտ է, որ անհանգստության «սեզոնը» նրանց համար պաշտոնապես բացված է: Չնայած, ինչպես առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց` «վեշերը» հավաքելոմասին դեռ խոսք չկա:
Ի դեպ, ըստ տեղեկությունների` վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ բոլորի աշխատանքից է գոհ, և չի բացառվում, որ պաշտոնանկությունների շարք սկսվի:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը նախընտրական հավաքներից մեկի ժամանակ ասել էր, թե փնտրում է լավ կառավարիչներ: