Յուրի Վարդանյանին ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում. ՀԿ նախագահ
ՄՏԱԾՈՒՄ ԷԻՆՔ` ՔԱՆԴԵԼ ՎՐԱՍՏԱՆԸ
Դիվանագիտական առաքելությամբ արտասահմանյան երկրներ գործուղվածներից շատերի մասին, հավանաբար, նմանատիպ կարծիք կհչեցնեն Սփյուռքի մեր հայրենակիցները: Ահա լրջագույն մի խնդիր, որի լուծումն իր առաջնահերթություններից պետք է համարի նորընտիր մեր իշխանությունը:
«Ռուսաստանի ջավախահայություն» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վրաստանի ներկայիս իշխանությունը չի կատարել ջավախահայերին տված խոստումները:
- ՆԱՏՕ-ն անուղղակի մասնակցում է Վրաստանի քաղաքական կյանքին, որը ջավախահայերի համար նույնացվում է թուրքի հետ,- ընդգծեց բանախոսը:
Ըստ նրա`Վրաստանի ներկա և նախկին իշխանությունների տարբերությունն այն է, որ հայերին չեն կալանավորում: Ջավախքի հիմնական խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, որի պատճառով ջավախեցիներն արտագաղթում են:
-Մի ժամանակ մենք մտածում էինք քանդել Վրաստանը, Ջավախքը պոկել Վրաստանից և դարձնել Արցախ 2, բայց այսօր, երբ թուրքերը լցվել են Վրաստան, մենք անում ենք ամեն ինչ, որ Վրաստանը պահպանվի,- ասաց հասարակական գործիչը:
Ասուլիսում հարց հնչեց նաև Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի աշխատանքի մասին:
ՀԿ նախագահի պատասխանն այսպիսին էր.
- Շատ ենք հարգում նրան` որպես մարզիկ, բայց որպես դեսպան չենք տեսել, չենք լսում: Վրաստանում նշանակվող դեսպանների հարցում մեր բախտը չի բերում: Նախկին դեսպանին ընդհանրապես չէինք կարողանում բռնել: Ոչ մի օր նրա երեսը չէինք տեսնում: