Երբ Րաֆֆին կես միլիոն քվե ստացավ, լրագրողնե՞րն էին «մեղավոր»
ՁԱՅՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՃՈՒՐԴ

ՕՐՕ դաշինքի շտաբի համակարգող Արմեն Մարտիրոսյանն այսօրվա մամլո ասուլիսում շնորհավորեց լրագրողներին` հրաշալի խորհրդարան ունենալու համար: Արմեն Մարտիրոսյանն ըստ էության ակնարկեց, թե լրագրողներն են մեղավոր, որ այս խորհրդարանով մենք ունենք ոչ լեգիտիմ իշխանություն, որը չի կարողանա պաշտպանել մեր երկրի շահը: ՕՐՕ դաշինքի անդամի խոսքով` եղավ ձայների հրապարակային աճուրդ, սև քարոզչություն՝ իրենց դաշինքի հանդեպ:
Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ ՀՀ նոր խորհրդարանը ձևավորեցին Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը և Միքայել Մինասյանը:
Հիասթափված գործիչն նաև տեսակետ հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել պետք չէ:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգության» մյուս անդամ Հրայր Ավանեսովի խոսքով` ընտրական գործընթացում եղել են գոյություն չունեցող հասցեներ, վերակազմված անձնագրեր:
ՀԳ. Հետաքրքիր է, երբ 2013 թ-ին «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կես միլիոն ձայն ստացավ, նույնպե՞ս լրագրողներն էին «մեղավոր»:
Ի ԴԵՊ՝
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նաև հայտարարեց, որ ԱԺ-ում ՀՀԿ-ին ընդդիմություն է համարում «Ծառուկյան» դաշինքը: Բայց մտավախություն ունի, որ իշխանությունը կքանդի այդ դաշինքը` առանձին պատգամավորների հետ աշխատելով:
-Թեև դասական իմաստով Ծառուկյան դաշինքն ընդդիմություն չէ, բայց ժողովուրդն իր շահի պաշտպանությունն այնտեղ է տեսնում,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը: