Ինչի՞ կարող է սպասել հետընտրական Հայաստանը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել, թե այս խորհրդարանական ընտրություններից հետո բողոքներ չեն լինի: Նա նշել է, որ ըստ էության՝ ընտրությունների արդյունքներն ընդունել են բոլոր ուժերը՝ թե՛ նրանք, որոնք մանդատներ են ձեռք բերել, թե՛ նրանք, որոնք անցողիկ շեմը հաղթահարել չեն կարողացել: 
 
- Համարժեք քաղաքական ուժերը հասկանում են, որ այդ գործողությունները ինքնանպատակ չեն. այսինքն՝ հիմքեր են պետք, որպեսզի ընտրազանգվածի մի մասը մտածի, թե իբր ձայները գողացվել են, և դժգոհություն հայտնի: Բայց մեր ընտրազանգվածը շատ լավ գիտի՝ ում է ընտրել, ինչպես է ընտրել,-ասել է բանախոսը:
 
Ըստ երևույթին, իրոք, այս անգամ քվեաթերթիկների պատկերն այնքան ակնառու էր, կասկածելու հիմքերն էլ՝ այնքան աննշան, որ հատուկենտ մեկնաբանություններից բացի՝ այլ կարգի բողոքների մասին խոսողներ չկան: ՀՀ-ն այսքան ծախսատար ընտրական գործընթացի հասավ նաև ընդդիմության համառ ու գործնական ջանքերով, որն էլ նրանց համոզեց, որ քաղաքական կապիտալ կուտակելու համար իրենց գործունեությունը պետք է հիմնավորապես վերակառուցեն: