ՉՍՏԱՑՎԵՐ, ՈՐ ՎԱԽԻՑ ԵԼՆԵԼՈՎ՝ ՊԱՇՏՈՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ

ՕՐՕ դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյանն այսօրվա մամլո ասուլիսում   այդպես էլ հստակ չասաց, թե պաշտպանության նախարար եղած  ժամանակ  ինքը հստակ դիրքորոշում արտահայտե՞լ է Մադրիդյան սկզբունքների մասին:

 

 - Պաշտպանության նախարար եղած ժամանակ մասնակցել եմ այն քննարկումներին` որպես կառավարության անդամ, որպես անվտանգության խորհրդի անդամ, որը հաշվետվություն է տալիս ԱԺ-ում: Ներկայացրել եմ այն մտահոգությունները, որոնք տեսնում եմ իմ գերատեսչության համար:Այնտեղ, որտեղ իմ կողմից մտահոգություններ եղել են, ես արտահայտել եմ: Պաշտպանության նախարարի պաշտոնը այն պաշտոնը չէ, որ պետք է հրապարակի բոլոր մանրուքները:

Ինչ վերաբերում է  ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ  Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, ըստ որի` ինչո՞ւ Սեյրան Օհանյանը  Վազգեն Սարգսյանի նման չի ընդվզել և դեմ չի արտահայտվել Մադրիդյան սկզբունքներին, բանախոսն անդրադարձեց.
 
- Յուրաքանչյուր անձնավորություն իր որոշումներն ինքնուրույն է ընդունում, և իրադրությունն է հուշում, թե ինչպիսի ընթացակարգ և արագություն պետք է լինի որոշումների մեջ:
 
 Նա հիշեցրեց, թե 2014-ին, 2015-ին, 2016-ին հակառակորդի կողմից ինչ ակտիվությոն ու ագրեսիվություն էր նկատվում: 
 
- ՊՆ-ի ղեկավարության կողմից պետք է համարժեք պատասխաններ ստանային, և մեր զինվորների, հրամանատարների կողմից այդ ժամանակ մենք արժանի պատասխաններ տվել ենք: Այդ ժամանակ արագ որոշում ընդունելը և դուրս գալն իմ համար չէր, որ չստացվեր, թե վախից ելնելով՝ պաշտոնից դուրս է գալիս: