Նժդեհն ու ՀՀԿ-ն ցավեցնո՞ւմ են Ռուսաստանին

ԱՓԵՂՑՓԵՂՈՒՓՅՈՒՆ՝ «ԶՎԵԶԴԱ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ

Հայաստանի հանդեպ Ռուսաստանում առկա տրամադրությունների բարձրաձայնումը կարելի է համարել ՌԴ ՊՆ ալիքը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքով հեռարձակված «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդումը ՀՀԿ լոգոտիպի մասին:
 
Թե ինչու են որոշել քննարկել իրենց երկրի ռազմավարական դաշնակցի և այդ դաշինքին անդավաճան երկրի իշխող կուսակցության խորհրդանշանը՝ կարելի է ենթադրել: Բայց առանց ենթադրությունների պե՛տք է ընդգծել, որ հատկապես իր բիրտ սապոգով աշխարհին հայտնի ՌԴ-ում էթիկա ու բարեկրթություն ասվածները շարունակում են սոսկ ցուցամատային մակարդակում մնալ:
 
Տխրահռչակ այդ հաղորդումը վարողը ֆաշիստ է անվանել հայ ռազմական և ազգային գործիչ Գարեգին Նժդեհին և ՀՀԿ-ականներին համեմատել է ֆաշիստների հետ (տեղեկացրել է PanARMENIAN.Net-ը՝ հավելելով, որ թեև «Զվեզդան» եթերից հանել է Նժդեհի և ՀՀԿ լոգոտիպի մասին իր հաղորդումը, սակայն այն դեռևս հասանելի է Youtube-ի այլ ալիքներում):
 
Հաղորդավարը քննադատել է Երևանին՝ ԵՄ հետ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու մտադրության համար՝ համեմատելով ՀՀ քաղաքականությունն Ուկրաինայի իշխանություննների քաղաքականության հետ: 
 
Նժդեհը, երևի, ժամանակիմ շա՜տ է ցավեցրել Ռուսաստանի հոգին՝ անառիկ պահելով Սյունիքը: Ու այդ ցավը մխում է առ այսօր:
 
- Նժդեհը հերոս է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության համար վերջինիս ազգային պահպանողական գաղափարախոսությամբ,-ասել է հաղորդավարը՝ ցուցադրելով ՀՀԿ լոգոտիպը և հավելելով, որ այն հիշեցնում է «երրորդ Ռայխի խորհրդանիշները»: Նա մտավախություն է հայտնել, որ ՀՀ իշխող շրջանակների ներկայացուցիչները կարող են «Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով»:
 
Նենգություն և սպառնալիք. այլ ենթատեքստ ու մանավանդ ասելիք չես կարող գտնել իր նվիրյալներին վասալի հետ շփոթող մեր դաշնակցի ներկայացուցչի այս խոսքում: Դե, կարելի է հասկանալ՝ Լավրովի միջոցով Ալիևին ջերմ ողջույններ հղած Պուտինը Էրդողանի պատվերը կատարելու խնդիր ունի: Ադրբեջանից մեկնելիս՝ թուրք առաջնորդն ասել էր, չէ՞, որ միայն Պուտինը կարող է լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Իսկ եթե Էրդողանն է ասում, ուրեմն նկատի ունի՝ Ադրբեջանի օգտին: