Միասեռականները Հայաստանում օրենքով պաշտպանված չե՞ն
ՆՈՐ ԱԿԱՆ՝ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ընտանեկան բռնության մասին օրինագիծը դեռ չմարսած, հիմա էլ հանրությանն է հրամցվում ԼԳԲՏ համայնքին և նրանց իրավունքներին վերաբերող մի օրինագիծ: Բնականաբար, ինչպես շատ, այնպես էլ այս դեպքում, նրանց իրավունքների պաշտպանությունը քողարկված ձևով է արվելու:
Այդպես են կարծում «Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնություն» հիմնադրամի անդամ Հայկ Այվազյանը և «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանը:
Այսօրվա մամլո ասուլիսի բանախոսներն անդրադարձան Քրեական օրենսգրքի նոր նախագծին, որի 197-րդ հոդվածով քրեական պատիժ է նախատեսվում՝ խտրականություն կիրառելու դեպքում: Ընդ որում՝ «խտրականություն» ասելով նկատի ունեն նաև սեռական խտրականությունը:
- Միջազգային նորմերի տեսանկյունից՝ խտրականություն է միասեռ ամուսնությունները, միասեռականների կողմից երեխա որդեգրելու իրավունքը, ազատ հավաքներ անելու՝ գեյ-շքերթներին, ազատ հավաքներին խոչընդոտելը: Եթե այս օրենքն ընդունվի, ապա Հայաստանում այս բոլոր նշված իրավունքների խախտման դեպքում մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության,- ահազանգեց Հայկ Այվազյանը։
Բանախոսները մտավախություն ունե, որ նախագծի ընդունման պատճառով գուցե քաղաքացիական կռիվ սկսվի, ընդհարումներ լինեն, որոնք անկայուն վիճակ կստեղծեն մեր երկրում:
Նախագծի առնչությամբ «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանի մտահոգությունը ևս հիմնավոր էՆրա փաստարկմամբ՝ օրինագիծն ունի շատ բացթողումներ և անհասկանալի կետեր: Ի մասնավորի՝ փոքրամասնությունը կարող է ճնշել մեծամասնությանը, նրան դատի տալ՝ իր իրավունքները ոտնահարելու պատրվակով:
Բանախոսները սա համարում են Եվրամիության կողմից պարտադրանք և նվեր մեր թշնամիներին:
Սա կարող է խաթարել մեր պետականության հիմքերը, աղավաղել մեր ազգային նկարագիրը: Ավելին, մի օր էլ իշխանությունը կարող է անցնել միասեռականներին հովանավորողների ձեռքը:
Ի դեպ, այս նախագծին սատարում է ընդդիմադիր «Ելք» դաշինքը, իսկ ՀՀԿ-նը դեռ լռում է: Հետաքրքիր է՝ թեժ քննարկում այս նախագծի համար ՀՀԿ-ի ներսում կլինի՞, ինչպես եղավ Ընտանեկան բռնության օրինագծի քննարկման դեպքում, թե՞ կնախընտրեն լռելյայն քվեարկել: Ցանկալի է, որ լուրջ քննարկման արդյունքում միայն նախագիծն օրենսդիր մարմին հասնի: