Շիլաշփոթը` որպես բարեփոխում «հին ընկերների» կողմից

Դամկոլյան սուր` «հեղափոխականների» գլխին

 
«Ընկեր ջան,  գինի լից». հայրենասիրական երգ-պարով, շնչով են անցնում  ՀՅԴ  նախընտրական հանդիպումները: «Հին ընկերները»,  ապավինելով իրենց պատկերացմամբ  հզոր «զենքին»` Սահմանադրության բարեփոխմանը, պտույտ են տալիս թաղերում, այդ փոփոխությունը  ներկայացնում առաջընթաց: 127 -ամյա կուսակցությունը, որն ԱԺ-ում ունի հինգ հոգիհանոց խմբակցություն, համոզում է հանրությանը, թե նոր Սահմանադրությունն իրենց  շնորհն է: 
Հարց  է առաջանում` եթե իշխանության մեծամասնությունը չցանկանար, կարո՞ղ էին ընկեր դաշնակցականներն իրենց ծրագիրը փաստաթուղթ դարձնելԳուցեև իշխանության պահանջով կամ թողտվությամբ հին ընկերները հանեցին  սահմանադրական փոփոխությունների ծրարն ու  շախ-շուխով ի կատար ածեցին:  Բայց դաշնակցականները հենց այնպես   չէին կարող  ՀՀԿ-ին լավություն անել: Նախարարի երեք աթոռով  գործարքը կայացավ:
 
Սակայն շատ ավելի կարևոր է անկեղծորեն գնահատել՝ սահմանադրական փոփոխությունների ծրագիրը բարե-փոխում է, թե՞  շիլաշփոթ՝ ապագա երեսփոխանների համար:  Խոսքը  ռեյտինգային կոչվող ընտրակարգի մասին է` օրենք քաոսի մասին: 
Ընտրական քարոզարշավի մրցարշավորդ քաղաքական ուժերն իրենք էլ մի կարգին չգիտեն, թե այս խելահեղ մրցավազքում ով  ինչքան ձայն կհավաքի, ավելի ստույգ՝ ինչքան ձայն պետք է հավաքի ու ընտրություններից հետո ինչ կարգավիճակում լինի: 
Այնպես որ, անհասկանալի այս խառնաշփոթը բարեփոխում ներկայացնելն այնքան էլ ազնիվ չէ, ընկերնե՛ր:  
Առավելեւս, հիմք ընդունելով սոցհարցումների արդյունքները` կարելի է ենթադրել, որ ընտրություններից հետո ՀՅԴ-ի ծառայությունը, հավանաբար,    ՀՀԿ-ին կարող է և պետք չգալ, քանզի դամկոլյան սրի նման  5%-ի շեմը չհաղթահարելու վտանգը կախված է  հին ընկերների  գլխին: