Քաղաքական առևտուրը սկսված է

ԱՅԼՈՑ ԱՉՔԻ ՉՈՓԸ ԳԵՐԱՆ Է ԹՎՈՒՄ

Ռեբրեդինգի ենթարկված  «Հայկական վերածնունդ» կուսակցության  ղեկավարն ու նրա  կարկառուն անդամները  նախընտրական շրջանում վերածնված Հայաստան կերտելու ինչ  խոստումներ ասես, որ չտվեցին՝ տարատեսակ անեծք-սպառնալիքներով համեմված:  Հիշենք  կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի խոսքերը.

 

-Ձերքթիցգա, չվայելեքէդփողերը։Մենքորևէկապչենքունեցելորևէօֆշորիհետ: Մենքծառայելենքժողովրդին:

Բոցաշունչ  հռետորաբանության  պակաս չի զգացվում նաև ՕԵԿ-ՀՎԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանի ելույթներում: Տարբեր պաշտոններ զբաղեցրած  պաշտոնյան խոսում է  երկրից դուրս բերված   գումարների ետ բերման, տարբեր պաշտոնյաների անուններով գրանցված  հանքերի,  մոդայիկ դարձած արագաչափերի տուգանքների մասին:

Բաղդասարյանը, սակայն, մոռանում է, որ   երկու սենյականոց բնակարան հիշեցնող Հայաստանում ամեն ինչ ամեն մեկի մասին շուտ է բացահայտվում: Վերջերս, օրինակ, պարզ դարձավ, որ  ՀՎԿ-ի ղեկավարը տարիների ընթացքում դիզել է ավելի շատ ունեցվածք,  քան գիտեին շատերը: Պոպուլիզմն ու ազգի ցավերով դարդոտելու շղարշի ներքո Արթուր Բաղդասարյանը ոչ միայն  անշարժ գույքի, այլև  օֆշորներում  պահած գումարների տեր-տիրական է: Ըստ լրատվամիջոցներից մեկի`«Հայասիգրուպ» ՍՊԸ-ում Արթուր Բաղդասարյանի անունը` որպես բաժնետեր է եղել մինչև 2010թ., որից հետո այս ընկերության բաժնեմասը տրվել է Կիպրոսում գրանցված «Դոնթհարդ Հոլդինգս» ՍՊԸ-ին:

Համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի` օֆշորային այս ընկերության տնօրեններից մեկը Կարեն Նորիկի Սարգսյանն է` Հեղինե Բիշարյանի որդին: Իսկ վերջնական բաժնետերը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված NCA INVESTMENTS Ltd-ն է:  2013-ի հուլիսին, երբ հանրապետությունում բուռն քննարկվում էր Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի և Աշոտ Սուքիասյանի օֆշորային պատմությունը, Արթուր Բաղդասարյանը որոշել է իր կոնյակի գործարանը մաքրել օֆշորներից, և դրա փոխարեն ընկերության բաժնեմասը տրվել է «Գավեքս գրուպ»-ին: Ու այսքանից հետո հարց է առաջանում` իր աչքի գերանը թողած այլոց աչքի փուշն է տեսնում:

Սա էլ դեռ բավական չէ: Արթուր Բաղդասարյանը որոշել է այլ քաղաքական ուժերից առաջ ընկնել. կոալիցիա կազմելու, իսկ ավելի պարզ` պաշտոնների առևտրի ակնարկ է արել «Վերածնունդ»-ի ղեկավարը իշխող կուսակցությանը:

Այստեղ երկու տարբերակ կա` կամ ՀՎԿ-ի ղեկավարը վստահ է, որ մեծամասնություն է  լինելու, կամ  փորձում է առավելագույնը ստանալ  իշխանությունից: Այնպես չէ, որ Ա. Բաղդասարյանի հայտարարությունը  սկանդալային է: Հաշվի առնելով ՕԵԿ-ի անցած ճանապարհը`կարող ենք  ասել`ՀՎԿ-ի   խոստումներն ու հռետորաբանությունը նախընտրական համազգեստ են հիշեցնում, որն ընտրություններից հետո խնամքով պահում է մոռացության պահարանում: