Պատահական քողազերծում՝ մարդկության դեմ ծրագրված հանցագործության

Ամերիկյան կառավարությունը պատահաբար քաղաքացիական անձի է հանձնել գաղտնի թղթապանակը, որը պարունակում է մարդու վրա հեռավորությունից և առանց ֆիզիկական շփման ներգործելու վերաբերյալ ուսումնասիրություններ: Խոսքը մարդկանց մտավոր և հոգեկան աշխարհը կառավարող «հոգեէլեկտրական զենքի» մասին է:
Բոստոնցի լրագրող Քերտիս Ուոլթմանը ընդամենը մտադիր է եղել տվյալներ հավաքել ԱՄՆ-ում հակաֆաշիստական շարժման վերաբերյալ և այդ նպատակով դիմել է Վաշինգտոնի նահանգի տեղեկատվական կենտրոն: Եվ քանի որ թերթի աշխատակիցը բողոքարկել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, պաշտոնյաները ստիպված են եղել նրան հանձնել «հարկավոր» փաստաթղթերը:
Այսպիսով՝ ամերիկյան կառավարությունը պատահաբար քաղաքացիական անձի է հանձնել գաղտնի թղթապանակը, որը պարունակում է մարդու վրա հեռավորությունից և առանց ֆիզիկական շփման ներգործելու վերաբերյալ ուսումնասիրություններ: Խոսքը մարդկանց մտավոր և հոգեկան աշխարհը կառավարող «հոգեէլեկտրական զենքի» մասին է:
Փաստաթղթերում ոչ մի նշում չկա, թե ով է այս չարագուշակ փաստաթղթի հեղինակը, սակայն Քերտիսը տրամաբանորեն ենթադրում է, մարդու վիճակի և պահվածքի վրա էլեկտրամագնիսականության և այլ արմատական փոխազդեցությունների ներգործությունը կարող էին հետազոտել հենց «ժողովրդավարության ամրոցի» իշխանությունները: Սա ասես «Գաղտնի նյութերի» հերթական դրվագը լինի (մեկնաբանում է տեղեկությունը հրապարակող esoreiter.ru-ն), սակայն, դժբախտաբար, այս ամենը իրականություն է:
Այստեղ հրապարակվում են այդ հանելուկային ու վախեցնող հետազոտությունների սոսկ մի քանի կետերը.
- հիշողության ստիպողական մաքրում,
- հույզերի վերահսկում,
- լսողության կառավարում՝ ընդհուպ մինչև լիովին անջատում և ձայնային զգայախաբությունների հարուցում,
- ականջներում միկրոալիքային ձայնային տպավորությունների և հնչողությունների հարուցում,
- տեսողական զգայախաբությունների հարուցում,
- անտանելի ցավի հարուցում աչքերում,
- ձայնով կառավարում,
- սրտի զարկերի վերահսկողություն՝ ընդհուպ մինչև սրտի կանգ,
- մաշկի անտանելի քորի հարուցում,
- մկանների ինքնաբուխ կրճատում,
- սեռական օրգանների ցավի և ակամա օրգազմի հարուցում,
- շոգի և ցրտի զգացողությունների հարուցում,
- մտքերի ընթերցում և հաղորդում,
- քնի վերահսկողութուն՝ քնկոտության կամ անքնության հարուցում,
- առանց տեսանելի պատճառների էլեկտրական ցնցումների կամ միկրոալիքային այրվածքների հարուցում,
- պահվածքի վերահսկողություն՝ ընդհուպ մինչև որևէ մեկի վրա հարձակվելը, սպանություն գործելը, ինքնասպանությունը:
Սխալմամբ Ուոլթմանի ձեռքում հայտնված այս փաստաթղթերից որոշները ազդարարում են, որ հետազոտություններին մասնակցել են կամավորներ՝ իրենց վրա փորձարկելով վերը նկարագրված ներգործություներից շատերը: Թղթապանակում առաջարկվում են մարդու օրգանիզմը և գիտակցությունը կառավարելու աշխատակարգեր ու եղանակներ: Օրինակ, որոշ նկարազարդումներում երևում են ռադիոաշտարակներ, նաև ալեհավաքներ կրող բեռնասայլեր և ուղղաթիռներ, որոնք ինչ-որ ազդանշաններ են ուղարկում մարդկանցով բնակեցված տան կողմը:
Այս նյութը համացանցում, բնականաբար, միլիոնավոր օգտատերերի է հետաքրքրել, որոնց թվում քիչ չեն նաև մասնագետները: Ընդ որում՝ շատ փորձագետներ ենթադրում են, որ Միացյալ Նահանգների կառավարությունը «հոգեէլեկտրական զենք» ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ չի տարել, պարզապես ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքն է ընկել այդ ոլորտի ուրիշ հետազոտողների աշխատանքը: Այսպես թե այնպես, տվյալ նյութերը նախատեսված չեն եղել հասարակության լայն շրջանակների համար, և հնարավոր է՝ լրագրող Քերտիս Ուոլթմանին հաջողվել է բացել գաղտնիքի վարագույրը, որի հետևում այս աշխարհի հզորներն անմարդկային գիտափորձեր են անում: