«Տղա եք՝ մի տվեք,գնացեք պատերազմեք... Սադամն անգամ չդիմացավ». Լեւոն Տեր-Պետրոսյան

«ԿՈՆՍԵՍՈՒՍԸ ԿԱՅԱՑՎԱԾ Է»

-Կոնսեսուսը կայացված է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի միջեւ համաձայնեցված է, պարզապես կողմերի վրա ազդելու ակտիվությունը դրված է կողմերի վրա: Ուրախ են, որ հենց դա դրված է  ՌԴ-ի վրա,- «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում հայտարարեց ՀԱԿ-ՀԺԿ  դաշինքի ղեկավար, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

 Նա դարձյալ պնդում է, որ  կոնֆլիկտի չլուծված լինելու պատճառով մեր հայրենակիցները  նաև  արտագնա աշխատանքի են մեկնում:

- Երեխաներն առանց հայր են մեծանում,- ասաց ՀԱԿ-ի ղեկավարը:

Տեր-Պետրոսյանի խոսքով` պետությունը   լուրջ քաղաքականություն չի վարել՝ հանրությանը փոխզիջումների պատրաստելու համար:

- Իդեալական լուծում չի լինելու Արցախի  համար,- պնդում է Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի ղեկավարը հայտարարում է, որ իշխանությունը չպետք է ենթարկվի ժողովրդի տրամադրություններին:

- Իշխանությունը, եթե սխալ որոշում կայացրած լինի, ոչինչ, հետո լավը կանի, կամ ժողովուրդը չի ընտրի նրան: Բայց եթե որոշում չի կայացնում,  դա վատ է: Թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում ալան-թալանի պատճառներից մեկը Արցախի չլուծված հարցն է,- ասաց  Տեր-Պետրոսյանը:

 Տեր-Պետրոսյանի խոսքով` տրվելու են անվտանգության երաշխքիներ` բուֆերային գոտի,  ապառազմականացված գոտի:

- Ասում են` չենք հավատում այդ երաշխիքներին: Քրիստոսին էլ էին չեն հավատում:  Չեք հավատում՝ գնացեք-պատերազմեք, մտեք Բաքու: Գիտեք վաղը ինչ կլինի: Կպարտադրեն սանկցիաներով հարցը լուծել: Մենք այն երկի՞րն ենք, որ  պարտադրենք աշխարհին: Սադամն անգամ չկարողացավ այդ հարցը լուծել:  Տղա եք՝ մի տվեք, բայց ազգը մեղք է: Ինչ եք տալու ժողովրդին` արյուն, չքավորություն, պանդխտություն: Ես եղա չուզողը հա՞ այդ հողերի: Իսկական դավաճանները ոչ մի «թիզ-ականներն» են, նրանք են կործանում այս ազգը,- ասաց Տեր-Պետրոսյանը: 

ՀԳ. Հետաքրքիր է, եթե Տեր-Պետրոսյանը պաշտոնաթող նախագահ է, նա որտեղից գիտի, թե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ինչ կոնսենսուսի են եկել: Երկրորդ` նույն Տեր-Պետրոսյանը 2008-ից ցայսօր իշխանություններին համարում էր ոչ լեգիտիմ, հանցագործ, ինչպե՞ս է այսօր  ոչ լեգիտիմ իշխանությունից պահանջում նման որոշում կայացնել: