Քրիստինա Օգանեզզի «Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագիծը կներկայացվի Լոս Անջելեսում
Նկարչուհի Քրիստինա Օգանեզզի «Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագիծն առաջին անգամ կներկայացվի ԱՄՆ-ում։ Հուլիսի 25-27-ը Լոս Անջելեսի սրտում Pershing Square Building-ում կկայանա Los Angeles Art Show-ն, որին կանցկացվի Օգանեզզի հայկական թռչնատառերի, թռչնաթվերի ցուցադրությունը, ինչպես նաև կներկայացվի նկարչուհու «Արգելված պտուղը» արտ ինստալացիան։
Այս եզակի ցուցադրությունը է ստեղծագործական նորարարության և պատմական հարգանքի միախառնում է, քանի որ այն ինտեգրում է հին հայկական գեղագրությունը և Օգանեզզի արտոնագրված թռչնաթվերն իր արվեստի գործերում:
Յուրահատուկ և նորարար գեղարվեստական ոճով հայտնի արվեստագետ Քրիստինա Օգանեզզն առաջին անգամ կներկայացնի իր ճանաչված աշխատանքները Ամերիկայում:
Ցուցահանդեսը գերազանցում է ավանդական արվեստի սահմանները՝ ինտեգրելով հին հայկական գեղագրությունը ժամանակակից գեղարվեստական պատումներում: Օգանեզզի աշխատանքները նպատակ ունեն հարգանքի տուրք մատուցել իր հայկական ժառանգությանը` միաժամանակ վերաիմաստավորելով և ուսումնասիրելով բուն արվեստի դինամիկան: Օգտագործված գեղագրությունը, որը հաճախ ընկալվում է որպես մեռնող արվեստի ձև, թարմ շունչ է ստանում Օգանեզզի ստեղծագործական տեսլականով:
Ցուցահանդեսը նաև թույլ է տալիս այն դիտողին զգալ խորը ճանապարհորդություն դեպի նկարչի աշխարհ:
Միջոցառման ընթացքում ներկաները կստեսնեն 5 կտավներ, իսկ ամբողջ ցուցասրահում տեղակայված կլինեն սև խնձորներ՝ խորհրդանշելով մարդկանց կերած արգելված պտուղը և գայթակղությունը, որը հանգեցրեց անկման։ Դրանց վրա նշված էին մահացու մեղքերը։
Հայաստանում ծնված նկարչուհի Քրիստինա Օգանեզզն արվեստի աշխարհ մուտք գործեց ընդամենը 3 տարեկանում՝ հաճախելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն։ Որպես տաղանդավոր երեխա՝ մանուկ հասակում մասնակցել է բազում ցուցահանդեսների։ Դեռահասության շրջանում շարունակել է նկարել, այնուհետև նաև սովորել գրաֆիկ դիզայն և լուսանկարչություն։ Արվեստի մասնավոր դասեր է վերցրել հայ հայտնի արվեստագետներից՝ էլ ավելի կատարելագործելու սեփական նկարչական հմտությունները։ Հայ նկարիչը նաև լեզվաբանի և տնտեսագետի կրթություն ունի։
Քրիստինա Օգանեզզն Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է, նաև Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ: ԱՄՆ Արվեստի միջազգային ասոցիացիայի (IAA) անդամ է, Մեծ Բրիտանիայի Վիզուալ նկարիչների ասոցիացիայի անդամ, ինչպես նաև Ամերիկայի դիմանկարների միության անդամ:
Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:
Նրա աշխատանքները զետեղված են անձնական, պետական և թանգարանային հավաքածուներում: Մասնավորապես՝ Օգանեզզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում:
2020 թ. Օգանեզզը Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի համար: