«Վրաստանը չպետք է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ մուրա»
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՊՈՒԱՇՎԻԼԻՆ՝ ԵՄ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին օգոստոսի 9-ին հայտարարել է, որ «կա անարդար որոշման հնարավորություն» կապված Վրաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հետ։ Նա հույս է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները կհաղթահարեն իրենց կուսակցական պատկանելությունն ու կընդունեն օբյեկտիվ, արդար որոշում։ Պապուաշվիլիի խոսքով՝ երկիրը Ուկրաինայի և Մոլդովայի հետ նույն հարթության վրա դնելը ճիշտ որոշում կլինի Վրաստանի համար։

Նրա դիտարկմամբ՝ Վրաստանը առաջընթաց է գրանցել եվրոպական հանձնարարականների հետ կապված, և միակ հույսը, որ երկիրն այժմ ունի, արդար որոշման սպասելն է։
- Անհնար է դժբախտացնել վրաց ժողովրդին, որը, բոլոր օբյեկտիվ գնահատականներով, առաջատարն է այս երեք երկրների շարքում։ Չի կարող լինել նման անարդարություն վրաց ժողովրդի նկատմամբ։ Մենք հուսով ենք, որ մինչև տարեվերջ Բրյուսելում կկայացվի արդար որոշում Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, ինչը կլինի կարևոր քաղաքական քայլ, բայց վերջնարդյունքում մենք ուզում ենք անդամակցության շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունների մեկնարկ»,- ասել է Պապուաշվիլին: Ըստ նրա՝ երկիրը պատրաստ էր թեկնածուի կարգավիճակ ստանալ դեռևս նախորդ տարվա հունիսին։ Ասում է՝ դա հաստատվում էր նաև հունվարին հրապարակված զեկույցով, «որտեղ ասվում էր, որ մենք առաջ ենք անցել Ուկրաինայից և Մոլդովայից և տասը գոլով առաջ ենք Բոսնիա և Հերցեգովինայից, որը դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ էր ստացել։
JAMnews