Բուլղարիան հրաժարվել է «Եվրատեսիլ-2019»-ի մասնակցությունից

Եվրամիության անդամ Բուլղարիան «Եվրատեսիլի» համար վատնելու դրամ չունի: Հարց է ծագում՝ աշխարհի ամենահարուստ երկիրը Հայաստա՞նն է, որ ամեն տարի գումարներ է ներդնում հանուն հերթական հիասթափության ու մտադիր է դեռևս նույն ոգևորությամբ շարունակել:
 
Եկող տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա առանց Բուլղարիայի մասնակցության: Պատճառը ֆինանսական է: Հայտարարությունն արդեն տարածել է Բուլղարիայի ազգային БНТ հեռուստաալիքը:
 
- Այս որոշումը մի մասն է այն միջացառումների, որոնք հեռուստատեսության ղեկավարությունը ձեռնարկում է բյուջետային ծախսերի կրճատման շրջանակներում,- ասված է հայտարարարության մեջ: 
 
Բուլղարիան Եվրատեսիլում հանդես է գալիս 2005-ից: Երգի մրցույթում նրա լավագույն արդյունքը գրանցվել է 2017թ., երբ բուլղարացի երգիչ Քրիստիան Կոստովը երկրորդ տեղը նվաճեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:
 
«Եվրատեսիլ-2019»-ը, հիշեցնենք, անցկացվելու է Իսրայելում, քանի որ այս տարի Պորտուգալիայում հաղթեց իսրայելցի երգչուհի Նետտա Բարզալայը: 
 
«Եվրատեսիլ» երգի մրցույթները վաղուց արդեն ոչ թե արվեստի ու գեղեցիկի առաջնություններ են, այլ ինքնահաստատվելու և շոուի մրցավազքեր: Այնտեղ քաղաքականությունը «անցանկալի անձ» է հայտարարված, բայց Ադրբեջանի նման նորելուկը կարող է իր կամքը թելադրել: Այն իր կոչումը համարում է երգարվեստի քարոզչությունը, սակայն նրա բեմահարթակներում բուռն ծափերի ու բարձր միավորների կարոտ չեն մնում Կոնչիտան ու Վերկա-Սերդյուչկան: