Հին կամուրջն` արևամայթ


Բրիտանացի մասնագետներն առաջին արևային սալերն են տեղադրում Լոնդոնի Բլեքֆրայարզ կամրջին, որը 2012¬ի գարնանը կդառնա աշխարհում ամենամեծ «արևային» կամուրջը (հաղորդել է Guardian¬ը): - Աշխարհում խոշորագույն «արևային» կամրջի շինարարությունը սկսվել է երեքշաբթի (անցյալ-խմբ.), երբ առաջին 4,4 հազար արևային սալերը տեղադրվեցին Բլեքֆրայարզ կայարանի (երկաթուղային-խմբ.) կառամատույցի վրա: 2012 թ. գարնանն աշխատանքներն ավարտելիս` կամրջի ողջ երկարությամբ կմոնտաժվեն շուրջ 6 հազար քառ. մ արևային մարտկոցներ, որոնք կապահովեն երկաթգծի կայարանին անհրաժեշտ էլեկտրականության 50 %¬ը,¬ նշվել է հաղորդագրության մեջ: Բլեքֆրայարզ կամուրջը կառուցվել է 1769 թ.: Վիկտորիա թագուհու օրոք այն վերակառուցվել է և վերաբացվել 1869 թ.: Դրա արդի վերակառուցումը բրիտանական երկաթուղային ցանցի բնապահպանական ծրագրի շրջանակներում է: Ըստ այդ ծրագրի` մինչև 2020 թվականը 1 ուղևոր¬կիլոմետրի հաշվով ջերմոցային գազերի արտանետումները պետք է կրճատվեն 25 %¬ով: Լոնդոնյան կամրջից զատ առկա է ևս 2 նմանատիպ նախագիծ. ավստրալիական Բրիսբան քաղաքի Կուրիլպա հետիոտն կամուրջը և բելգիական «արևային» երկաթուղային թունելը: