ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԵՐՔՈՒՄ


Վերջին օրերին հանրային քննարկման նյութ դարձավ այն միջադեպը, որը տեղի էր ունեցել ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայրենի Սպանդարյան գյուղում` նրա բարեկամներից մեկի որդու հարսանիքի ժամանակ: Ըստ լուրերի Շիրակի մարզպետ գեներալ¬մայոր Աշոտ Գիզիրյանը Ա. Բաղդասարյանին տարել էր մի սենյակ, և «բարեկամական» դաս տվել… Կատարվածի առթիվ թե´ Արթուր Բաղդասարյանը, թե´ ՕԵԿ լրատվական ծառայությունը որևէ հերքում կամ բացատրություն չեն տվել: Միայն Մարգարյան Հովհաննեսը ինչ¬որ լղոզված ու կցկտուր հայտարարություն է արել, որն, ըստ էության, չի հերքում կատարվածը… Մնում է հավատալ, որ կրակն էլ կա, ծուխն էլ…