Կոնյակը` զբոսաշրջության զարգացման խթան

ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՄԵՆԱՄՅԱ

Հայաստանում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացման, ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացմանը: Այդ նպատակով մայիսի 7-ին Ծաղկաձորում կոնյակի փառատոն կանցկացվի: Այսօր  այդ մասին  հայտարարեց «Կոնյակի փառատոն» ծրագրի ներկայացուցիչ Արա Խզմալյանը:  
 
Նրա խոսքով՝ փառատոնն այնպես է նախագծվել, որ այն բազմակողմանի զարգացած ծրագիր լինի: Փառատոնի թիրախային շուկան հիմնականում ՌԴ-ն է, սակայն ակնկալվում է 25 հազար մասնակից:
 
«Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Տիգրան Կարապետյանն էլ  տեղեկացրեց, որ փառատոնն անցկացվում է վարչապետի հովանու ներքո, բայց  պետական մարմիններից  ֆինանսական աջակցություն չեն ստանում:
 
- Նախատեսվում է փառատոնը դարձնել ամենամյա, որին կմասնակցեն կոնյակագործությամբ զբաղվող 30 ընկերություններ,- մանրամասնեց Տ. Կարապետյանը: