Մեսիջ` Օհանյանին, մարտահրավեր` Սարգսյանին
- Մեկը մի անգամ չիասի, թե էրթանք -տեսնենք էդ ծնողը որտեղի՞ց հայթայթեց էդ վեշը, որ ուղարկում է բանակ,-

Պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի կարկառուն ներկայացուցիչ Սեյրան Օհանյանին այսօր Արթիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «սյուրպրիզ» է մատուցվել: Արթիկցիներից մեկը դժգոհել է զինվորների հագուստից, սննդից:
- Մեկը մի անգամ չիասի, թե էրթանք -տեսնենք էդ ծնողը որտեղի՞ց հայթայթեց էդ վեշը, որ ուղարկում է բանակ,- վրդովված ասել է ծնողը:
Սեյրան Օհանյանը, որպես նախկին չինովնիկ, սկսել է արդարանալ, հիշեցրել է, թեանթերի պետական կառույց չկա: Ապա թվարկել է իր ղեկավարման տարիների ձեռքբերումները:
Արթիկցու այս հարցը մեր կողմից ուշադրության չէր արժանանա, եթե ՕՐՕ-ի անդամը շաբաթներ առաջ վստահաբար չպնդեր, թե պաշտպանության նախարար աշխատած տարիներին «կաշվից դուրս է եկել»՝ բանակի առաջնային խնդիրները լուծելու համար: Այսօր, սակայն, հակառակն է պարզվում: Տարրական խնդիրների լուծման համար Օհանյանը կարծես թե բավարար ջանք չի թափել, որի մասին հիշեցնում էր քաղաքացին:
Արթիկցու բողոքը նոր հարցեր է ծնում: Մասնավորապես, եթե պատկան կառույցների դռները փակ են եղել նրա առաջ, ինչո՞ւ լրատվամիջոցներով իրեն հուզող հարցը մինչ այս չի բարձրաձայնել: Իսկ միգուցե զինվորի մոր այս քայլն ամենևին էլ ինքնաբո՞ւխ չէ, այլ որոշակի պատվեր ու«մեսիջ» նախկին նախարարին՝ նրա ընդդիմադիր գործունեության համար:
Ինչևէ, բողոքն ինքնաբուխ է,թե սարքովի՝ միեւնույնն է, զինվորներին ծանրոց ուղարկելու դժգոհությունը մարտահրավեր է նաև Պաշտպանության գործող նախարար, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանին: Թե որքանով նրան կհաջողվի լուծել խնդիրը, համոզել զինվորների ծնողներին, թե բանակը հավելյալ օժանդակության կարիք չունի՝ ժամանակը ցույց կտա: Ժամանակը միայն կպարգևի նաև այն վստահությունը, որը պիտի վաստակի ՀՀԿ-ի ցուցակի առաջատարն ընտրություններով ու ի րաշխատանքով: