ՀԱՀ-ը սատարում է արցախահայության արդար ընդվզմանը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԺՈՒՄԸ՝ ԱՐՑԱԽԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Արցախահայությունը չի՛ ընդունում 2020 թվականի Մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական «ընտրությունների» կեղծված արդյունքները։
 
Ընտրությունների ժամանակ բաժանվել է ընտրակաշառք, և ամենակարևորը՝ եղել է քվեների նկարչություն։ Այս «ընտրությունները» օրինական չե՛ն։ Սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ։
 
Փաստորեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սատարում է Սերժ-Բակո կլանի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին։ «Ընտրություններից» հետո հստակ տեսանելի է Արցախում գոյություն ունեցող օլիգարխիկ-կլանային կառույցների կոնսենսուս-կոմպրոմիսային դիրքորոշումը ընտրությունների արդյունքների առումով։
 
Թեկնածուներից Մասիս Մաիլյանը, ով, ըստ «ընտրությունների» հայտարարված արդյունքների երկրորդ տեղում էր, հանդիպելով Նիկոլ Փաշինյանին, ձեռնպահ մնաց ու չհայտարարեց, որ Արցախի ընտրություններն օրինական չենզ: Ավելին՝ նա նույնիսկ ընտրությունների 2-րդ փուլին չի մասնակցելու։ Սա ժողովրդին վերջին պահին «գցելու» վարքագիծ է, որը պայմանավորված է ՀՀ իշխանությունների հետ անդրկուլիսյան փոխպայմանավորվածությամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունն ու դիրքորոշումը լիովին ցուցեց նրա հակաժողովրդական դեմքը, և ՀՀ նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչ լինելը։
 
Ավելի սարսափելին «ընտրությունների» արդյունքում Արցախի խորհրդարանում քաղաքական կուսակցությունների հարաբերակցությունն է։ Արայիկ Հարությունյանի կուսակցությունը և ռուսամետ երկու նախկին գեներալների (Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան) կուսակցությունների գերակշռությունը Արցախի խորհրդարանում, որոնք չեն ընդունում Արցախը Հայաստանի Հանրապետության մաս դառնալու ռազմավարությունը, հստակորեն բացահայտում է Արցախի ընտրություններին ՌԴ իշխանությունների՝ Կրեմլի՛ անդրկուլիսյան քաղաքականության ներկայությունը։
 
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ սատարում է արցախահայության արդար ընդվզմանը և հայտարարում է, որ Արցախում 2020 թվականի Մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են։
 
ՀԱՀ մտավորականների խորհուրդ. 
համակարգող՝ Արթուր Արմին Բաբայան
 
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ.
համակարգող՝ Գևորգ Հովսեփյան,
  
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների 
և նախաձեռնությունների խորհուրդ.
համակարգող՝ Աշոտ Աշոտյան