Հայաստանը՝ «մասամբ ազատ» երկրների շարքում
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2017-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ԱՐՑԱԽՈՒՄ՝ ԸՍՏ «FREEDOM HOUSE»-Ի
«Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։ Այս տարի զեկույցը կրում է «Ազատությունն աշխարհում 2018․ ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» վերնագիրը։ «Ազատությունն աշխարհում»-ն ամենամյա համաշխարհային միտումները դիտարկող զեկույց է՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մասին: 2018թ. զեկույցի ուսումնասիրության առարկա են դարձել 195 երկրներ և 14 տարածքներ՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
![](/files/uploads/2018/01/192-26bad42f265e3935a2916af4b8fec89d.jpg)
2017-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ
Զեկույցում կա անդրադարձ Հայաստանի 2017թ․ ընտրություններին։ Ըստ այդմ՝ անբարեխիղճ ընտրությունները ի ցույց դրեցին ընտրությունների շուրջ ժողովրդավարական նորմերի շարունակական անկումը Հայաստանում։ Ըստ «Freedom House»-ի՝ իշխող կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով դիմեց ընդդիմության նկատմամբ ոտնձգությունների, ընտրողներին ահաբեկելու միջոցների և վարչական ռեսուրսի չարաշահման։
Ավելին, ըստ զեկույցի՝ ՀՀ-ում աչք զարնող ընտրախախտումները հակասում են Հայաստանի ձգտմանը՝ սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, որի հետ 2017-ի նոյեմբերին ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
![](/files/uploads/2018/01/197-ce0ef855846ffa4d0d2c6e55ffebe8a6.jpg)
Աննա ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»