Ինչո ՞ւ է հայկական կողմը զսպվածություն ցուցաբերել
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԶՍՊԵԼՈ՞Ւ Է ԵԼՈՒԶԱԿՆԵՐԻՆ
Իհարկե, ռազմական գործչի փաստարկները սպեղանի չեն ադրբեջական սադրանքների արդյունքում մեր զոհեր հարազատների հոգու ցավին: Մանավանդ՝ չի բացառվում, որ ելուզակները հաճախ ապավինում են հայկական կողմի զուսպ պահվածքին՝ հագուրդ տալով հայասպանության իրենց մոլուցքին:
Իսկապես, ինչո ՞ւ է հայկական կողմը զսպվածություն ցուցաբերել:
Այս հարցն այսօր պարզաբանել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ այդ լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտմամբ:
- Հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է մեր զինծառայողը: Մեր կողմից համարժեք պատասխանը չի ուշացել: Կարծում եմ՝ այս լարվածությունը կապված է հենց դիպուկահարների պատերազմի արդյունքում առաջացած լարվածությունից՝ չնայած հակառակորդը վաղուց այս գործելաոճն է ընտրել,- ասել է Լևոն Մնացականյանը և հավելել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը երկու անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ, և երկու դեպքում էլ հարվածները եղել են անարդյունք:
ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի խոսքով՝ այս անգամ հայկական կողմը սադրանքին չի տրվել, սակայն եթե նման իրավիճակներ հետագայում կրկնվեն, միանշանակ, ավելի ցավոտ պատասխան է լինելու:
- Երեկ մենք չենք պատասխանել, քանի որ գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը դեռևս չկա: Մոտ օրերս հանդիպում ենք ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչի հետ և այս հարցերը քննարկելու ենք նրա հետ,- ասել է Լ. Մնացականյանը: