Վերջին տեղեկությունները` նկատված ՉԹԱ-ների մասին
Վերջին ժամանկներս աշխարհում զարմանալիորեն շատ ՉԹԱ-ներ են նկատվում և, բնականաբար, նույն պահին նկարահանվում: Նման նյութերը հիմա այնքան շատ են, որ դեռևս 5 տարի առաջ «թռչող ափսեների» անգամ անորակ լուսանկարների համար ուրախացող ուֆոլոգները հիմա ուշադրություն անգամ չեն դարձնում սոսկ լուսանկարներին կամ անորակ նկարահանումներին: esoreiter.ru պարբերականը ներկայացնում է համացանցում տարածված վերջին նորությունները, որոնց մասին նյութեր են հրապարակել ականատեսները:
Ձկնորսը Հյուսիսային Կարոլինայում լուսավոր գնդեր է տեսել
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչը վերջերս գիշերային ձկնորսության ժամանակ տարօրինակ երևույթի է ականատես եղել: Մոտավորապես ժամը 21-ին Օվկիանոսի խավար հարթության վրա հանկարծ խարույկ է երևացել (ասես հենց այդ պահին է բռնկվել): Այն անշարժ լապտերի նման կախվել է օդում` մերթ վառ փայլատակելով, մերթ աղոտանալով: Քիչ անց դարձյալ առեղծվային կերպով անհետացել է, 15 րոպե անց վերստին հայտնվել է` ձկնորսի գտնված նայրին ավելի մոտ: Այս անգամ արդեն խարույկները 4-ն են եղել: Դրանք բոլորն էլ նույնպես անընդհատ փոխել են իրենց պայծառությունը` կես ժամ շարունակ զվարճացնելով, բայց նաև մի քիչ վախեցնելով ամերիկացուն:
Ինքնաթիռի ուղևորը պատուհանից ՉԹԱ է նկարահանել
Հանրահայտ Mufon ուֆոլոգիական կազմակերպության մասնագետներն անցած ամսվա վերջին տեսանյութ են ստացել մի ամերիկացուց: Նա Նյու Յորքի երկնքով ինքնաթիռով թռչելիս պատուհանից զարմանալի առարկա է նկատել, որն անհավատալիորեն վառ փայլ է արձակել: Եթե նկատի ունենանք, որ այդ ժամանակ քաղաքում խոր գիշեր է եղել, ապա երկնքում վառվող նման «լապտերը» պետք է որ շատ զարմանալի թվար:
Ուֆոլոքները ուղարկված տեսանյութը քննել են և գտել, որ այն իրական է: Միայն թե նրանց մեկ այլ բան է զարմացրել` ինչո՞ւ Նյու Յորքի բնակիչներն իրենք այդ վառ փայկլատակող ՉԹԱ-ն չեն նկատել: Դժվար է ենթադրել, որ հսկայական քաղաքի բոլոր բնակիչներն այդ ժամանակ քնած են եղել կամ այնքան են զբաղված եղել սեփական հոգսերով, որ նրանց բնավ չի հուզել աստված գիտի որտեղից հայտնված երկնային լուսավորությունը: Բայց նաև հնարավոր է` հողի երեսից դա տեսնել հարվոր չէ եղել: Բոլոր դեպքերում, նշված օրը Նյու Յորքի վերևում հայտնված ՉԹԱ-ի մասին որևէ հաղորդում չի եղել, այլապես Mufon-ի փորձագետներն այդ մասին կիմանային:
Գլանաձև ՉԹԱ-ն թռել է Սպայկ կղզու վրայով
Նոյեմբերի վերջերին ուշագրավ տեսահոլովակ է հրապարակվել Իռլանդիայից: Այնտեղ` Սպայկ կղզու տարածքում, երկնքում գլանաձև ՉԹԱ է երևացել:
Սա մի կղզի է, որն աշխարհի տարբեր կողդմերից զբոսաշրջիկների է գրավում: World Travel Awards-ի վարկածով` Իռլանդիայի Սպայկ կղզին զբոսաշրջային շատ ավելի դիտարժան վայր է համարվել, քան աշխարհով մեկ հայտնի Էյֆելյան աշտարակը` Փարիզում, Կոլիզեումը` Հռոմում կամ Բուկինգհեմյան պալատը` Լոնդոնում: Սպայկ կղզի զբոսաշրջիկներին հրապուրում է բանտային ամրոցը (18-րդ դարում այստեղ այժմյան մենաստանի տեղում ամրոց է եղել: Այդ ամրոցում համարյա մեկ դար ռազմական կայազոր է տեղադրված եղել, սակայն 19-րդ դարում այդ եզակի կառույցը վերածվել է բանտի և այդ կարգավիճակում գործել մինչև 2004թ.):
Դարձյալ մեկ քաղաքական գործիչ ՉԹԱ-ի է հանդիպել
Քաղաքական գործիչները սովորաբար նման խոստովանություններ չեն անում: Ռուսաստանում իր անկեղծությամբ հայտնի Կալմիկիայի նախկին ղեկավար Կիրսան Իլյումժինովը հանրահայտ լրագրող Պոզների հետ զրույցի ժամանակ հեռուստատեսությամբ ամբողջ Ռուսաստանին պատմել է, որ 1997թ. նոյեմբերին իրեն առևանգել են այլմոլորակայինները, և ինքը եղել է նրանց նավում: Ուրիշ աչքի ընկնող քաղաքական գործիչներ ևս, մեկ էլ տեսար` խոստովանում են, թե ՉԹԱ են տեսել կամ եկվորների են հանդիպել, և այդ պատճառով իրենք նման երևույթների հավատում են:
Ահաև վերջերս նման ձևով անկեղծացել է Սիգապուրի հայտնի քաղաքական գործիչ Գո Մեն Սենկը: Համացանցի օգտատերերին նա պատմել է, որ եկվորների առաջին նավը նկատել է իր տան մոտերքում: Դա, խոստովանել է տղամարդը, այնքան շշմեցուցիչ էր, որ աչքերին դժվարությամբ է հավատացել: Վերջերս էլ գործուղումներից մեկի ժամանակ սինգապուրցին դարձյալ նման բան է տեսել: Այդ ամենը նրան համոզել է, որ եկվորները գոյություն ունեն, և որ նրանք երկրի բնակիչներին մշտապես հսկում են:
Վիրտուալ հնագետների նոր գտածոն Անտարկտիդայում
Google Earth-ի քարեզադարանը վիրտուալ հնագետներին մշտապես նվերներ մատուցում: Վերջերս նման ընծաներից շատերը վերաբերում են Անտարկտիդային: Իսկ դա զարմանալի է, քանի որ երկար ժամանակ համարվում էր, թե այդ սառցե մայրցամաքում ընդհանրապես հետաքրքիր բան չկա:
Բայց ահա վերջին ժամանակներս հենց Անտարկտիդան է դարձել տարբեր տեսակի ուֆոլոգների, գաղտնագետների և առցանց հնագետների «թեժ կետը»: Օրերս այնտեղ «պեղել են» (դե իհարկե` «պեղումներն» իրականացվել են Google Earth-ի լուսանկարներում) մի առեղծվածային առարկա, որը հանրահայտ Mutual UFO Network գործակալության մասնագետները նույն պահին համարել են այլմոլորակայինների կործանված նավ: Նրանք նույնիսկ դրա մակերեսին չորս ալեհավաք են նկատել:
Դժվար է ասել` դա այդպե՞ս է, թե՞ ոչ, քանի որ առարկայի նկարները բավական մշուշոտ ու լղոզված են: Իսկ դա նշանակում է, որ նկատված առարկան «թռչող ափսեի» հետ նույնացնելը առանց ֆանտազիայի որոշակի չափաբաժնի և այլմոլորակայինների գոյության նկատմամբ հավատի չի եղել: Բայց ամեն ինչ հնարավոր է, մանավանդ երբ խոսքը վերաբերում է Անտարկտիդային: