Խելքի աշեցեք
Է, եթե նույնիսկ Չայկովսկի լսելով, միլիոնների արյունարցունքի գնով նվաճած տարածքների ամբողջ արվեստն ու մշակույթը որպես ավար սեփականելով ու դրանց արժեքները «վեյելելով» անգամ մարդ չեն դարձել, ինչպե՞ս կարող են մարդեղանալ այն ամենից, ինչը իրենց վայրի ու զավթողական էությունն է թելադրել:
(Լուսանկարում՝ թուրքերի նամազի են հավաքվել հայկական Անիի Մայր տաճարում)
Դարակազմիկ միտք է արտահայտել Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարը: Լրագրողների հետ նա խոսել է այն մասին, թե օսմանյան մշակույթը մոռացության է մատնվում, ուստի ժամանակն է զբաղվել ժողովրդի ստեղծած երգերը հավաքելով:
Նախարար Նուման Քուրթուլմուշը ասել է, թե նախկինում թուրքական հասարակության ըտնտրանին մտածել է, որ եթե իրենք Չայկովսկի լսեն, մարդ կդառնան։
- Սակայն դա այնդպես չէ. հարկավոր է, որ մենք վերակենդանացնենք մեր ազգային մշակույթն ու արվեստը,– նրա խոսքն է մեջբերել «Ջումհուրիեթը»:
Բայց Թուրքիայի զբոսաշրջության ու մշակույթի նախարարը մի էական բացթողում էլ է արել. «օսմանյան» մշակույթը վերականգնելու համար պետք է գնան դեպի իրենց ակունքները. այն է՝ Կարակում ու Կզլկումի անապատները, որտեղից չպետք է երբևէ դուրս եկած լինեին: (Ի դեպ, Կզլկում անապատի անունը չի՞ բխում արդյոք հայերեն «կեզ» արմատից՝ որպես կիզիչ արևից չորացած վայր, որից էլ կարող էին իրենց կարմիր ոչխարներն «անվանակոչել»): Եթե այնտեղ ինչ-որ բան դեռևս պահպանվել է, հենց դա էլ իրենց՝ «օսմանյան» մշակույթն է: Իսկ այն ամենը, ինչին հավակնում են՝ Չայկոսվկու չափ իրենց օտար է և իրենց նմաններին մարդ դարձնելու գերբնական զորությունից զուրկ: