Կատաղության կարանտին
Մոսկովյան իշխանություններն այլ կերպ չէին կարող արձագանքել վտանգին:
Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրաման է ստորագրել Նոր Մոսկվայի Միխայլովո-Յարցևսկոյի բնակավանի տարածքում կարանտին հայտարարելու վերաբերյալ: Դա պայմանավորված է վերջին շրջանում կատաղության դեպքերի հետ (2 օր առաջ հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով քաղաքային իշխանության աղբյուրը):
- 2013 թ. նոյեմբերի 24-ին Միխայլովո-Յարցևսկոյե ավանի տարածքում տնային կենդանու կատաղության հիվանդության հայտնաբերման կապակցությամբ այնտեղ հայտարարվել է կարանտին` մինչև 2014 թ. հունվարի 25-ը,- ասել է գործակալության զրուցակիցը:
Մասնավորապես, բնակավանի տարածքում կարգելվեն ցուցահանդես-շոուները կենդանիների մասնակցությամբ, դրանց վաճառքը, ինչպես նաև նրանց այդ տարածքից դուրս բերելը: Իսկ ինչպես են այս հրամանը հասցնելու թափառող կենդանիներին, կրծողներին: Այս և վարակը տարածելու այլ վտանգների մասին մանրամասներ հայտնի չէ: