Վարձու ողբացողներ 


 

Սպառողական շուկայի փորձագետները համամիտ են Ռոբերթսոնի հետ. այսպիսի ծառայության պահանջարկը մեծանում է, որովհետև տարեցտարի Բրիտանիայում ավելանում է Արևելյան Ասիայից և Մերձավոր Արևելքից ներգաղթողների քանակը:

Եվ ահա Արևելյան հետամնաց ադաթ համարվող այս փեշակը վերակենդանանում է Մեծ Բրիտանիայում: Այստեղ նոր ծառայություն է հայտնվել: Հավանաբար բրիտանացիները սկսել են կարևորել հուղարկավորության ժամանակ տպավորիչ լացը, և այսուհետև բոլոր ցանկացողներն իրենց հարազատի դիակի վրա պրոֆեսիոնալ ողբացողներ կարող են վարձել: Այս «պրոֆեսիոնալները» ձայնով հեկեկալու են` այդ կերպ ընդգծելով, թե որքան սիրված ու ճանաչված է եղել հանգուցյալը: Սրանք ոչ թե հայտնի ֆիլմի լացողների պես «3 մանեթանոց» են, այլ նրանց 1 ժամանոց ողբը կարժենա 45 ֆունտ (տեղեկացրել է The TelegrΖΘh-ը):

Վարձու յուրաքանչյուր ողբացողին նախապես տրամադրվում է հակիրճ տեղեկատվություն հանգուցյալի մասին: Նպատակն այն է, որ արհեստավարժ լացողները արցունքների միջից խոսեն ննջեցյալի հարազատների հետ և ներկաներին հավաստիացնեն, թե շատ լավ են ճանաչել մեռյալին, նրա արժանիքները:

«Ողբացող վարձույթ» ընկերությունը 20 աշխատող ունի: Նրանք ոչ թե դերասաններ են, այլ ընկերության տիրոջ մտերիմները: Այսպիսի ֆիրմա հիմնելու գաղափարը բրիտանացի Յան Ռոբերթսոնին ներշնչել է նման ծառայությունների մեծ պահանջարկը Չինաստանում: Իր գոյության 1 տարում կազմակերպության լացող ու լացացնող ծառայութ յունից օգտվել է 52 մարդ: Բայց մերժվողներ էլ են եղել: Ձեռնարկատերը ծրագրում է ընդլայնել իր բիզնեսը, որովհետև «կադրերի պակասի» պատճառով հրաժարվել են իրենց տարածքից հեռու գտնվող 60 կանչից: