ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ 


 

Ապրիլի 9-ից հետո սպասվող պաշտոնափոխությունների ցանկում սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչ Ռոստոմյանջի անունը դեռ մինչև վերջերս չէր հիշատակվում:

ԲՀԿ քվոտայով նախարար դարձած երիտասարդը համոզված էր, որ շարունակելու է պաշտոնավարել: Սակայն վերջին օրերին հաճախակի է նրա անունը շրջանառվում հեռացող նախարարների շարքում: Հատկապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նախարարությունը չի կատարել ՀՀ նախագահի հանձնարարականը` Կապանում շուրջ 300 երիտասարդ ընտանիքի համար մատչելի գներով բնակարաններ կառուցելու վերաբերյալ, նախարարը հայտնվել է բավական ծանր կացության մեջ: Նախարարությունը ծրագրի տապալման համար մեղավոր է համարում Սյունիքի մարզպետարանին, Կապանի քաղաքապետարանին, պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությանը, սակայն ոչ իրեն: Մինչդեռ հայտնի է, որ նման ծրագրերն իրականացվում են նախարարության կողմից, և նա էլ կրում է պատասխանատվություն: Բայց ահա պարզվում է, որ նախարարությունը չի էլ զբաղվել այս խնդրով` մոտ 300 երիտասարդ ընտանիքի թողնելով անօթևան: Ըստ որոշ տեղեկությունների, քննարկումներ են ընթանում Սպորտի և երիտասար դության հարցերի նախարարությունը տրոհելու մասին: Նախնական պայմանավորվածությունների համաձայն` հնարավոր է, որ երիտասարդության հարցերի նախարար նշանակվի Արմեն Մարտիրոսյանը, սպորտի` Խաչիկ Ասրյանը: