Ադրբեջանական բալլադ կացնի, թառի և էլի շատ բաների մասին 


 

Դիպուկ է նկատել հեղինակը «Երբ կացինն էլ թառ է» հոդվածում, տպագրված «ՀՀ» օրաթերթի 25.12.2012 թ. N 238 համարում: Արցախցիներիս և ադրբեջանահայերիս մոտ այն չէր կարող մռայլ հուշեր չարթնացնել: 
Շատերն են լսել Աղդամ քաղաքի, Աղդամի շուկայի մասին, միջնադարյան մահմեդական Մեքքա քաղաքն էր հիշեցնում: Այնտեղ ապրում էին Ադրբեջանի ամենահարուստ ու մոլեռանդ մուսուլմանները: Աղդամում սովետական կարգեր երբևիցե չեն հաստատվել ու չեն գործել, ամեն ինչ արտաքուստ էր, ձևական: Աշխարհում ինչ փնտրեիր` ամեն ինչ կճարվեր Աղդամի շուկայում, դեղատներում, խանութերում նույնպես. իմպորտը` ի ցույց, ի տես, իրենց գնապիտակներով, «տակից» բառը չկար այնտեղ: Բայց ահա փորձիր ապրանքը իր գնով գնել, կարժանանաս նույն թուրք մտավորականի ճակատագրին, որ փորձել էր մսի խանութում տավարի միսը գնել անծայրածիր սովետական երկրում գործող հաստատուն 2 ռուբլով: 
1980-ական թվականներն էր, լուրը կայծակի արագությամբ հասավ Ստեփանակերտ, թուրք մսավաճառը կացնով գլխատել էր իր հայրենակից գնորդին, որը հանդգնել էր կիլոգրամի դիմաց վճարել երկու ռուբլի: 
Աղդամի և Կիրովաբադի շուկաները հեղեղված էին հայկական ապրանքներով, հայկական կարագը, երշիկեղենը, պանրեղենը, կոշկեղենը, «Սալյուտ» և «Ախթամար» սիգարեթները վաճառվում էին տասնյակ անգամ բարձր գներով: 
Եվ զավեշտալին այն էր, որ սովետական առևտրի օրինակելի և պատշաճ կազմակերպման համար սահմանված համամիութենական փոխանցիկ դրոշին պարբերաբար արժանանում էր հենց Աղդամ քաղաքը: 
Աշնանային մի օր Քյուրդամիրից Ստեփանակերտի մարզային հիվանդանոց բերեցին կացնահարված մի թուրք տղամարդու, նրան տեղավորեցին նույն պալատում, ուր պառկած էի նաև ինքս: Նա նման չէր թուրքի, բարձրահասակ էր, թիկնեղ, վայելչակազմ, արտաքինից կարծես հայ լիներ: Ինքն էր խնդրել, որ իրեն տեղափոխեն միմիայն Ստեփանակերտի հիվանդանոց: 
Ուշքի գալուն պես, առաջին պահից սկսեց դառը հիասթափության և նզովքի խոսքեր տեղալ ադրբեջանցիների հասցեին` դժգոհելով իրենց կաշառակեր բժիշկների անգիտությունից, սեփական ազգի վայրագ ու մոլեռանդ բարք ու վարքից: Նա պարզապես ամաչում էր իր ազգային պատկանելիության համար (ի դեպ ասեմ, որ իմ կյանքում սա առաջին դեպքը չէ. շատ եմ շփվել ադրբեջանցիների հետ, ովքեր ամոթից ուրանում էին սեփական ազգությունը): 
Եվ ահա թե ինչ պատմեց հիվանդանոց տեղափոխված ադրբեջանցին: Հարազատ եղբորն իր հետ խոպան էր տարել: Այնտեղ ինքը երկար տարիներ աշխատել էր, լավ ապրուստ ու շրջապատ ձեռք բերել: Իր շնորհիվ եղբայրը նույնպես ոտքի էր կանգնել, իր իսկ բառերով` այն աստիճան էր հղփացել, որ ամեն օղու բաժակից հետո պարտադիր շամպայն պետք է ըմպեր: 
Եղբոր որդու հարսանյաց հանդեսի կապակցությամբ ինքը թանկարժեք նվիրներով վերադարձել էր, իսկ ահա եղբայրը կույր խանդի հողի վրա կացնահարել էր նրան` իբր իր կնոջ հետ սիրային կապերի մեջ կասկածելով: Պարզապես հրաշքով նա կարողացել է դուրս պրծնել եղբոր կացնի տակից և ողջ մնալ: Անչափ շնորհակալ ու երախտապարտ էր հայ բժիշկների հոգատարությունից: 
Իմիջիայլոց շատ հաճախ էր լինում, երբ ադրբեջանական շրջաններից թուրք հիվանդները նախընտրում էին բուժվել Ստեփանակերտի հիվանդանոցներում: 
Աշխարհի ամենագրագետ և խորամանկ մուսուլման Ալիևը «Կենդանի Լենին» անվանեց Գենսեկ մյուս Իլյիչին` Բրեժնևին: Վերջինս էլ այդ «կուտը» կերավ ու... մեռավ: Նա չէր կարող գուշակել, որ широко шагает Азербайджан - ը իր տված կուտն է, և պուճուր Ալիևի խանությունը շուտով վերածվելու է քարանձավային անիծյալ երկրի: 
Համակուրսեցիս` Ստեփանակերտ քաղաքի դատախազության քննիչը (հետագայում` Ասկերանի շրջանի դատախազը), մի օր առավոտյան զանգեց ինձ, ասաց, որ իր վարույթում կա քրեական մի գործ, որի հանգամանքները մեղսակցվում են Աղդամ քաղաքի դատախազությունում նախկինում հարուցված մեկ այլ գործով: Աղդամ գնալու և այնտեղ որոշակի քննչական գործողություններ կատարելու համար խնդրեց ընկերակցել իրեն` որպես ընթերակա: Ճանապարհվեցինք: 
Մեր անելիքն այնտեղ ավարտելուց հետո, օրվա վերջում Աղդամի դատախազության ավագ քննիչը մեզ հրավիրեց ճաշելու: 
Ադրբեջանցի կոլեգաս պատմում էր, որ իրենց մոտ ապացույցները հավաքելիս, ապացույցները, ապացուցման ենթակա հանգամանքները գնահատելիս, գործով անցնող կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի, փորձագետի, թարգմանչի, մասնագետի ցուցմունքները իրենք են թելադրում, ինչպես իրենց կամքն է, ինչպես իրենց հարմար է, ինչպես իրենք կուզեն. 
- Ի՞նչ օրենք, ի՞նչ արդարություն, Պլատոնը մեզ բարեկամ չէ,- ժպտալով ասաց նա և ավելացրեց. 
- Իսկ ձեզ մոտ` Ղարաբաղում, աշխատելը տանջանք է, օբյեկտիվություն, արդարություն եք փնտրում,- հեգնանքով ասաց ազերի քննիչը: 
Արտակ ԴԱՎԻԴՅԱՆ 
ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Արցախ» Հայրենակցական միության անդամ