Անարգանք` ազգային կրոնին
Բուդդայի պատկերը ձեռքի վրա դաջելն այսպես են որակել Շրի-Լանկայում և արգելել են «բուդդայաձեռն» բրիտանացի զբոսաշրջիկի մուտքը երկիր:
Ներգաղթային ծառայության պաշտոնյան, ով աշխատում է Շրի-Լանկայի գլխավոր օդանավակայում, լրատվամիջոցում հայտարարել է, որ Բուդդայի պատկերը ձեռքին դաջելով` բրիտանացին անհարգալից վերաբերմունք է արտահայտել իրենց կրոնի հանդեպ: Եվ եթե նա մուտք գործեր երկիր` նրան մեծ վտանգ էր սպառնում:
Ընդհանրապես, այստեղ իշխանությունը շատ կոշտ է արձագանքում ցանկացած արտահայտության (խոսքի, արարքի), որը կարող է վիրավորել բուդդիստներին: Անցյալ տարի էլ ֆրանսիացի 3 զբոսաշրջիկներ բանտային կալանքի պայմանական պատժաժամկետներ են ստացել: Նրանք իրենց թույլ էին տվել լուսանկարվել` Բուդդայի արձանը համբուրելիս:
Ունե՞նք մենք այդ նախանձախնդրությունը` մեր քրիստոնեական հավատքը ոտնձգություններից պաշտպանելու: Չունե´նք: Աղանդավորական խմբերի բազմացումը վկա: