Ռնգեղջյուրն ի՞նչ պակաս ընտանի է
Վերջին հաշվով` կենդանին կենդանի է, չոր-քո-տանի´. ի՞նչ տարբերություն` անունը շուն է, կատու, թե՞ ռնգեղջյուր: Կարևորը նրանց սիրելն է, խնամելը:
Հենց այսպես էլ մտածել է զիմբաբվեցի 71-ամյա Էնն Ուայթելը և 2007 թվականից իր տուն է տարել նորածին սև ռնգեղջյուրին, որի մորը սպանել էին որսագողերը:
Որբացած ձագուկին սպանված մոր կողքին գտել էր Էննի բարեկամ լուսանկարիչ Դևիդ Հյումը, և Էննը միանգամից որոշել էր նրան իր տուն տանել ու կերակրել: Արդեն 5-րդ տարին է` Ջիմի ռնգեղջյուրն ապրում է իր փրկչուհու տանը` որպես ընտանիքի լիիրավ անդամ:
Հավատարիմ շան նման Ջիմին վազում է Էննի մոտ` նրա առաջին իսկ կանչով: Նա նաև խաղում է իր տիրուհու մյուս կենդանիների հետ, որոնք իր նման այս տանն են շատ փոքրուց: Իսկ կենդանական այդ ընտանիքը բազմանդամ է. երկու կով, մի քանի շներ, մեկ գոմշացուլիկ, մի քանի որմիզդներ: