ՍԵՐԸ ՍՈՍԿ ԶԳԱՑՄՈՒՆՔ ՉԷ 


 

Իհարկե զգացմունք է` մերթ երջանկացնող, մերթ` տառապեցնող: Բայց դա նաև կենսաբանական բացատրություններ ունի:

ՍԵՐԸ ՈՐՊԵՍ ԹՄՐԱՆՅՈՒԹ.Մարդու ուղեղն ուսումնասիրողները հայտնաբերել են, որ սիրահարվածների մոտ ավելի ուժեղանում է ուղեղի այն հատվածի աշխատանքը, որը պատասխանատու է «պարգևի համակարգի» համար: Այսինքն, այդ հոգեվիճակում ավելանում են հաճույք ստանալու հորմոնները: Հետաքրքրական է, որ նման վիճակում մարդը հայտնվում է նաև կոկաին օգտագործելու ժամանակ:

ՍԻՐՈ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆԴԱՄԵՆԸ 1,5-3 ՏԱՐԻ.Մեր նախնիների պարագայում` հայրն ընտանիքում մնացել է ճիշտ այդքան ժամանակ, որպեսզի մասնակցի իր ժառանգների ու նրանց մոր կյանքի ամենաբարդ ժամանակահատվածին: Եթե այդ ընթացքում մեծանում է փոխադարձ ձգողականությունը, կամ երկարատև բաժանում է լինում, սերը կարող է ավելի երկար տևել:

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՍԵՐԸ ԿՈՒՅՐ Է.Այս պնդումը կենսաբանորեն ճիշտ է: Ճանաչված հետազոտող Ա. Բարտելի փորձարարության արդյունքում հաստատվել է, որ ուղեղի այն հատվածները, որոնք ակտիվ են չսիրահարվածների մոտ, սիրահարվածների ուղեղում «ննջում» են: Դրանք այն հատվածներն են, որոնք արթնացնում են բացասական տրամադրություններ և մղում են խելամիտ, տրամաբանական որոշումների:

ԸՆՏԵԼԱՑՈՒՄ.Ոչ փոխադարձ սիրուց ստիպված են բուժվել այնպես, ինչպես թմրադեղերից ու ալկոհոլային կախվածությունից են բուժվում: Այլապես ժամանակի ընթացքում մարդը կորցնում է ինքն իրեն: Դրանից խուսափելու համար հարկ է մոռանալ ու չնկատել այն ամենը, ինչը հիշեցնում է ձեր «տենչանքի օբյեկտին»` լուսանկարներ, իրեր... Բացի այդ, հարկավոր է նոր մի զբաղմունք կամ հետաքրքրություն գտնել, ինչը (կամ` ով) կկլանի ձեր ուշադրությունը ամբողջությամբ: Մի խոսքով, փորձեք կյանքը սկսել նոր էջից:

ԻՆՉՊԵՍ ԲՈՒԺԵԼ ՍԵՐԸ.Իզուր չի ասվում, որ սերը հիվանդություն է: Այդպես է նաև կենսաբանորեն: Սիրահարվածների արյան քիմիական բաղադրությունը լուրջ փոփոխությունների է ենթարկվում: Այդ մարդկանց մոտ նվազում է կարևորագույն սերոտոնին հորմոնը և ավելանում է դոֆամինի քանակը: Եվ դոֆամինը թմրադեղի նման մեզ մղում է չմտածված ու խենթ արարքների. հաճախ մարդիկ պարզապես կորցնում են ինքնավերահսկումը: Ապացույցը այս հողի վրա կատարված հանցագործություններն են (գերազանցապես խանդի տեսքով): Ամերիկյան գիտնականները նույնիսկ ծրագրեր են մշակում սիրուց ձերբազատ վելու դեղամիջոց ստեղծելու համար:

ՍԻՐՈ ԳԼԽԱՎՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՍԵՐՈՏՈՆԻՆԸ.Գիտափորձը հետաքրքիր արդյունք է արձանագրել. այս հորմոնի մեծ չափաբաժին ստացած առնետը «լքել» է իր մշտական զուգընկերուհուն և սկսել է «սիրահետել» իր մյուս ցեղակիցներին: Մի խոսքով` սերոտոնինը նվազեցնում է դոֆամինի քանակը և դրա հետ մեկտեղ էլ սիրո զգացումը: Սակայն չի վերացնում սեռական հակումները: Սիրահարները պետք է խուսափեն հակադեպրեսանտներից, որովհետև սրանք բարձրացնում են սերոտոնինի մակարդակը:

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿՈՒՄ Է ՍԱՌՉՈՂ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ.Շատ հարաբերություններում հաճախ անհրաժեշտ է լինում տեղի և իրավիճակի փոփոխությունը: Բժշկությանը բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ միմյանց համար անտանելի դարձած զուգընկերները սիրո նոր բռնկում են ապրել նոր վայր տեղափոխվելով: Այդ փոփոխությամբ ուղեղը ակտիվացնում է դոֆամինի արտադրությունը, ինչն էլ բառացիորեն թարմացնում է սառչող զգացմունքը:

ՏՂԱՄԱՐԴԻԿ «ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՉՔԵՐՈՎ».Երբ տղամարդը սիրահարվում է, ակտիվանում է ուղեղի այն կիսագունդը, որը պատասխանատու է տեսողության համար: Հենց դա է պատճառը, որ մարդկության արական կեսն ավելի դյուրությամբ է ընկալում և նկատում մանրամասները: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչ ների պարագայում ընթացքն այլ է` ակտիվանում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են հիշողության համար: Ահա թե ինչու, ծանոթութ յան առաջին օրերին կանայք գնահատում են տղամարդու վարքագիծը, արարքներն ու խոսքերը, ապա միայն համադրում նրա առավելություններն ու թերությունները: Որպես կանոն և ի տարբերություն տղամարդկանց` կանայք հարաբերությունների առաջին շրջանում մտապահում են նույնիսկ անէական դիմախաղն ու պահվածքը: