Կվճարեն երկրպագուները


Նույնանուն երգչին պատկանող «Ֆիլիպ Կիրկորով պրադակշն» ՍՊԸ¬ն, պարզվում է` 10 հազար դոլար պարտք ունի£ Պարտատերն էլ` «Լիգալ Ֆիլդ» իրավաբանական ֆիրման, եզակի հնարավորություն է ընձեռել. Ֆիլիպի տաղանդի յուրաքանչյուր երկրպագու կարող է երգչի Ընկերության հանդեպ ամբողջական կամ մասնակի պահանջի իրավունք ձեռք բերել£ Ներկա պահին Ընկերության հիմնադիր կապիտալի ամբողջ` 100 տոկոսը, պատկանում է Ֆիլիպ Բեդրոսովիչին£ Իսկ պարտքը կարելի է վճարել` բելոռու սական ֆիրմայի հետ պայմանագիր կնքելուց հետո£ Փաստորեն` վաճառքի է հանվել... Կիրկորովի պարտքը£ Եվ բռնագանձումներով զբաղվող ընկերության ավագ իրավաբանը հայտարարել է, որ պարտքը գնելու համար առայժմ միայն նախնական դիմումներ են ընդունվում, որովհետև չի բացառվում վաճառքն աճուրդով իրականացնելու տարբերակը (տեղեկացրել է arvo-ua¬ն)£ Պարտքը կուտակվել է Ֆիլիպի ամառային շրջագայությունից. կոլեկտիվին տեղափոխող ավտոբուսներին վճարելը երգիչն իր հոգսը չի համարել£ Իսկ փոխադրամիջոցները, բնականաբար, իրենց մատուցած ծառայության դիմաց կուտակված 10 հազար դոլարից չեն կարող հրաժարվել£ Կիրկորովն, իհարկե, չի ցանկացել մեկնաբանել ստեղծված բարդ իրավիճակը£ Երևի հույսն իր երկրպագուներն են. ինչ¬որ մեկը կամ ոմանք կվճարեն, էլի¯£