Օլիմպիական նոր բոյկոտներ
Օլիմպիական խաղերը բազմիցս քննադատել են նաև Ռուսաստանի ոչ կառավարական կազմակերպություններն ու իրավապաշտպանները: Վերջիններս հայտարարել են, որ օլիմպիական կառույցների շինարարության ընթացքում ոտնահարվել են էմիգրանտ աշխատողների իրավունքները:
Առաջիկա Ձմեռային օլիմպիադա՞ն է կորցնում արևմտյան առաջնորդներին մարզական վայելքներ պարգևելու երջանկությունը, թե՞ նրանք են ինքզինքը «դատապար տել»:
Այնուամենայնիվ, հրաժարյալների շրջանակն ընդլայնվում է: Սպիտակ տունը ևս հայտարարություն է տարածել, որ Օբաման չի ծրագրել մասնակցել Սոչիում կայանալիք փետրվարի 7-ին համաշխարհային մարզահանդեսի բացման արարողությանը: Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարելու է ազգային անվտանգության նախկին նախարար Ջանթ Նապուլիտանոն:
Հայտարարվել է նաև, որ պատվիրակության կազմում ընդգրկված ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող երկու մարզիկ. նշանավոր թենիսիստուհի, չեմպիոն Բիլի Ջին Քինգը և հոկեյիստուհի Քեյթլին Քեհոուն: Ակնհայտ է, և The TelegrΖΘh թերթն էլ հավատում է, որ համասեռամոլների ընդգրկումը հատուկ մտածված է` Ռուսաստանին «հստակ ազդանշան ուղարկելու» նպատակով:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ձմեռային օլիմպիադային չմասնակցելու «հայտեր» էին ուղարկել այլ առաջնորդներ ևս:
Այսպիսով, բացակայողների շարքում են Արդարադատության եվրոկոմիսար Վիվիան Ռեդինգը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի նախագահ Յոհիմ Գաուկը, Լեհաստանի և Էստոնիայի ղեկավարներ Բրոնիսլավ Կոմարովսկին ու Թոոմաս Հենդրիկ Իլվեսը (տեղեկացրել է RFI-ն):
Ա˜յ քեզ գովազդ` օրավուր աճող-բազմացող համասեռամոլներին: