Թուրքիան ցնցված է
Երևի ավելի ցնցող է խարդախության դեմ պայքարի այս մասշտաբայնությունը, այլ ոչ թե խարդախ ու կոռումպացված պաշտոնյաների առկայությունը:
Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը Ստամբուլում և Անկարայում ձերբակալել է խոշոր մեքենայությունների հանցակիցներին. փողերի լվացում, կոռուպցիա և ոսկու մաքսանենգություն: Ինչպես տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` ձերբակալվել են 50 կասկածյալներ. այդ թվում` ներքին գործերի, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարների որդիները: Ավելին, գլխավոր դատախազությունում կաշառակերության մեղադրանքով գործեր են հարուցվում հենց նախարարների դեմ:
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով` այս կասկածյալները հսկողության տակ են եղել մոտ 1 տարի: Ու թե´ այդ հսկողությունը, թե´ ձերբակալման նախապատրաստումն այնքան գաղտնի են եղել, որ այդ մասին չեն իմացել նույնիսկ կառավարության անդամները:
Խուզարկություններ են կատարվել նաև HΖlk պետական բանկում, ձերբակալվել է դրա գլխավոր տնօրենի կինը:
- Թուրքիան այսօր արթնացավ ցնցումի մեջ,- երեկ գրել է «Հուրիեթ» թերթը: