ԹՎԱԳՈՒՇԱԿ 2014


Չինական օրացույցով 2014-ը սկսվում է հունվարի 31-ից: Հենց այդ օրն էլ Սև ջրօձին կփոխարինի Կապույտ փայտե Ձին, որը հաջողակ լինել է խոստանում բոլոր գործնական մարդկանց, ովքեր ջանք, եռանդ ու ժամանակ չեն խնայի աշխատանքային առաջընթացի համար, բիզնեսում և կրթության մեջ: Նույնիսկ անձնական կյանքում անկարելի կլինի ապրել առանց բուռն զգացմունքների, առանց լարվածության և առանց լավատեսության: Ու դա բնական է, զի ձին աշխատասեր կենդանի է: 2014-ին նա փայտի տարերքի ներկայացուցիչն է, և նա գոհ կմնա, եթե իրեն դիմավորեն փայտե զարդերով կամ մարգարտաշար հուլունքով:

2014-ը որոշումներ կայացնելու, արագ գործողությունների, ակտիվության տարի է: Պետք է վճռական լինել, և ուժերն ու ժամանակը կբավականացնեն:

Չէ՞ որ Ձին նաև սրընթացության խորհրդանիշ է:

Իսկ ինչպիսին կլինի տարին` թվագուշակության տեսանկյունից:

Ձեր թիվը հաշվելու համար գումարեք ծննդյան օրվա, ամսվա և տարվա բոլոր թվերը: Երկնիշ արդյունքի թվերը նույնպես գումարեք իրար: Օրինակ, եթե ծնվել եք 1984 թ. նոյեմբերի 14-ին, հաշվարկը հետևյալն է. 1+9+8+4+1+1+1+4=29, 2+9=11, 1+1=2: Ուրեմն ձեր ծննդյան թիվը 2-ն է: Հիմա գումարենք տարվա թվերը. 2+0+1+4=7: Իրար միացնենք ձեր ծննդյան և տարվա թվերը` 2+7=9: Ստացվեց, որ 2014-ի ձեր թիվը 9-ն է:

Այսպիսով, ինչ ակնկալել Կապույտ Ձիուց:

1. Ձեզ համար տարին շատ հաջողակ է. բոլոր գործերն առաջ կընթանան թափով և արդյունավետ: Դուք կողմնորոշված կլինեք և նպատակասլաց: Հարկ կլինի ուշադրություն սևեռել սոցիալական կյանքին: Լիովին կարող եք աշխատանքային աստիճաններով վեր բարձրանալ. հատկապես աշուն-ձմեռ ժամանակահատվածում: Ղեկավարների հետ հարթեք ձեր հարաբերությունները, և դա կօգնի` հասնել ցանկալիին: Բայց այ` անձնական կյանքում ստիպված եք լինելու ավելի հաճախ փոխզիջումների գնալ: Հնարավոր է, որ ընտանիքի անդամների ու մտերիմների հետ հարաբերություններում օգտակար լինեն ձեր խրատները, բայց շրջապատի մարդկանց դրանք կարող են նյարդայնացնել: Հիշեք նաև, որ հաճախ ավելի լավ է բացատրել, քան պահանջել: Հատկապես` երեխաների հետ հարաբերություններում:

Միայնակ սրտերը գալիք տարի կարող են հետաքրքիր և հրաշալի ծանոթություն ակնկալել: Մեծ է ծառայողական սիրավեպի հավանականությունը: Բայց դուք այնքան ծանրաբեռնված կլինեք աշխատանքով, որ նույնիսկ անձնական կյանքը չեք կարողանա տարանջատել աշխատանքից:

Ճակատագիրը կժպտա ձեզ 2014-ին և բազմաթիվ անակնկալներ կմատուցի:

 

2. 2014-ը ուժի, համբերության և տոկունության տարի է: Փոփոխություններ կզգաք նաև ձեր բնավորության մեջ: Կդառնաք ավելի գործունյա, ինքնավստահ, պատրաստ` բոլոր խոչընդոտները հաղթահարելու: Երբեմն հակված կլինեք չափից ավելի մեղմության, բայց դա չի խանգարի ձեր առաջընթացին: Ձին ձեզ կպարգևի սլացք` ծագող խնդիրները լուծելու ճանապարհին: Դե, առանձնակի դժվարություններ չեն էլ կանխատեսվում:

Փետրվարին հնարավոր է` սեփական գործ սկսելու ցանկություն ունենաք: Բայց շտապել պետք չէ. սպասեք մինչև օգոստոս-սեպտեմբեր: Այդ ժամանակահատվածն ավելի բարենպաստ է թե´ բիզնեսի, թե´ աշխատավայրը փոխելու համար:

Անձնական կյանքում ձեզ կօգնի նաև համառությունն ու հաստատակամությունը: Եթե մտովի համակրում եք մեկին, անսպասելիորեն նա կարձագանքի ձեր զգացմունք ներին: Միայն թե մի մոռացեք ընտանիքի անդամներին` գործերի ու զգացմունքների առատության մեջ: Գոնե երբեմն ժամանակ գտեք` տնեցիների կողքին լինելու:

2014-ը փոփոխությունների և ճակատագրական հիմնավոր իրադարձությունների տարի է:

 

3. Ավելի շատ համբերատարություն ու զսպվածություն է անհրաժեշտ: Շատ կաշխատեք, կբարձրացնեք ձեր որակավորումը, լրացուցիչ կրթություն կստանաք, ինչն, անշուշտ օգտակար կլինի: Բայց ղեկավարությունից և բիզնեսի գործընկերներից շուտափույթ արդյունքներ ու որոշումներ մի սպասեք: Տարվա առաջին կեսին դուք հիմքեր կդնեք, իսկ երկրորդ կեսին արդեն կարող եք վայելել ձեր ջանքերի պտուղները: Շուտափույթ եկամուտների, արդյունքների և պաշտոնի բարձրացման մասին ամեն խոստում լրջորեն մի ընդունեք:

Անձնական կյանքում ձգտեք պահպանել արդեն հաստատված հարաբերությունները: Հանկարծ կարող է ամեն ինչ թողնելու, բոլոր կամուրջներն այրելու ցանկություն ունենաք: Սակայն դրա պատճառն ավելի շուտ հիասթափությունն է ծագող խնդիրներից: Հիշեք, որ չեն լինում միայն հարթ հարաբերություններ, դժվարություններ էլ պետք է հաղթահարել:

2014-ը ձեզ համար ինքնազսպումի, համբերատարության և կենտրոնանալու տարի է:

 

4. Գալիք տարում անհրաժեշտ է առավելագույնս կենտրոնանալ ձեր անձի ու ինքնազգացողության վրա: Հավանականություն կա, որ իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, որոնք անհապաղ լուծել է հարկավոր: Եվ դա` տարվա առաջին կեսին: Ուրեմն ձգտեք հնարավորինս շատ ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ: Հիշեք, որ ֆիզիկական առողջությունն ու էներգետիկան ճիշտ ուղղելը նույնպես կարևոր աշխատանք է և հաջողության գրավականը` մյուս բոլոր ձեռնարկումների: Առավել ևս` 2014-ը ձեզ բազում նոր ռոմանտիկ հրապուրանքներ է խոստանում:

Ուշադիր եղեք մայիս ամսին կայանալիք մի նոր ծանոթության վրա. դա կարող է շատ հեռանկարային լինել: Իսկ նոր սերն արդեն իսկ համարյա ձեր կողքին է. մնում է սպասել ճակատագրական այդ հանդիպմանը: Ընտանիք ունեցողները պետք է ավելի ուշադիր լինեն իրենց զուգընկերոջ (զուգընկերուհու) հանդեպ: Հավանական է, որ կողմնակի կապեր հաստատեք: Չէ՞ որ Ձիու տարին նաև տարի է բուռն կրքերի, որոնք անսպասելիորեն կարող են եռալ յուրաքանչյուրիս մեջ:

Ձեզ համար 2014-ը ինքնանվիրումի տարի պետք է լինի:

 

5. Տարին ձեզ համար շատ հաջողակ ու հեռանկարային է: Աշխատանքում, բիզնեսում և անձնական կյանքում մեծ հնարավորություններ կբացվեն: Տարեսկիզբը բավական հաջողակ կարող է լինել ֆինանսական առումով, եթե չհրաժարվեք կողմնակի եկամուտներ խոստացող գործնական առաջարկներից: Աշխատանքում ակտիվ կլինի հատկապես գարնանը, երբ կկարողանաք հաղթահարել ղեկավարության հետ հակամարտությունը և գտնել սեփական ճանապարհը դեպի առաջխաղացում: Կարող եք վերանայել հին որոշումները, որոնք հետաձգել եք: Կարող եք հարթել հին խնդիրները: Առանձնապես հաջողակ են ամռան ամիսները. արեգակի ջերմությունը ձեզ նոր ուժ ու դրական լիցքեր կհաղորդի:

Ընտանեկան մթնոլորտը խաղաղ է:

Ուշադիր եղեք մարտ-ապրիլ ամիսներին. հավանականություն կա, որ այդ ընթացքում հույզերը կարող են ձեզ շեղել, կարող է կիրք բորբոքվել: Հնարավոր է փոխադարձ անբավարարություն` սիրած մարդու հետ: Ձգտեք հանդարտեցնել հույզերը և հանգիստ ու հավասարակշիռ կկարողանաք հաղթահարել լարված շրջանը:

2014-ը ամենակարևոր խնդիրների լուծման տարի է:

 

6. 2014-ին դուք գործունյա կլինեք, եռանդուն, լի` ներուժով ու ցանկություններով: Դուք կարող եք կյանքի կոչել վաղուց հղացած ծրագրերն ու գաղափարները: Հակացուցված են պասիվությունը, անտարբերությունն ու անգործությունը: Տեղում մի´ նստեք. գործե´ք և ձեր նախաձեռնողականությունը կպարգևատրի ձեզ:

Սիրային հարաբերությունները կարող է` զարգացման նոր փուլ մտնեն. հնարավոր է պաշտոնական ամուսնություն` մանավանդ եթե երազում եք այդ մասին: Չէ՞ որ Ձիու տարում իրականանում են բոլոր նվիրական երազանքները:

Մայիս-հուլիս ընկած ժամանակահատվածում ընտրության առջև կկանգնեք. հնարավոր է, որ ձեզ կհամակեն նոր զգացմունքներ, և երկվություն կապրեք` պահպանել հին միությո՞ւնը, թե՞ նետվել նոր, կրքոտ հարաբերությունների հորձանուտը:

Աշխատանքային առաջխաղացման և կրթության հարցերն ավելի լավ է լուծել փետրվարից: Դուք հնարավորություն կունենաք ոչ միայն նյութական վիճակը բարելավել, այլև մասնակցել հեռանկարային նոր ծրագրի: Գայթակղիչ առաջարկ կարող է ստանաք մայիսի սկզբին: Եթե ազնիվ բիզնեսով եք զբաղվում` հնարավորություն կունենաք հանդիպել նոր, օգտակար գործընկերոջ կամ ներդրողի:

2014-ը ակտիվության և հաջողության ձեռքբերումների տարի է:

 

7. Տարին առավելագույն շփումների, կապերի ստեղծման ու ամրապնդման ժամանակ է: Կարող եք բանակցել ում հետ և ինչի շուրջ որ կամենաք. այն էլ` ձեզ համար շահավետ պայմաններով: Այս առավելությունը պետք է չանտեսեն հատկապես նրանք, ում մասնագիտական գործունեությունը կապված է բանակցությունների ու երկխոսությունների հետ: Չափազանց հաջող տարի է` անշարժ գույքի առք ու վաճառքի համար:

Տարեսկիզբը շատ հաջողակ կարող է լինել նրանց համար, ովքեր երկարատև սիրային կապեր ունեն: Դուք կարող եք վերջակետ դնել ձեր հարաբերությունները թունավորող հին վեճերին: Անձնական կյանքի ծաղկուն շրջանը կսկսվի գարնանից: Միայնակ սրտերը վերջապես կարող են գտնել իրենց երկրորդ կեսին ու հրաժեշտ տալ ամուրիությանը: Մեծ է հավանականությունը` նոր կյանք սկսել «մաքուր էջից» և խզել բոլոր հին կապերն ու հարաբերությունները:

2014-ը ակտիվ հաղորդակցությունների և նոր, հեռանկարային կապեր հաստատելու տարի է:

 

8. Հենց տարեսկզբից դուք կթևավորվեք նոր, հեղափոխական գաղափարներով, որոնք կփորձեք առաջիկայում կյանքի կոչել: Բայց մի´ շտապեք և խնդիրների լուծման հեշտ ուղիներ մի´ որոնեք: Կշռադատեք թերն ու դեմը և հիմնավորապես սկսեք նոր ծրագրերը: 2014-ին շատ ծանր խնդիրներ չեն սպասվում, սակայն հիշեք, որ ոչ թե շտապողականություն, այլ արագ լուծումներ են պետք: Ձեռքերը ծալած նստելն ու մտածելը, հատկապես մասնագիտական ոլորտում` միայն կխանգարի: Հուլիսի սկզբին կսկսվի բարեհաջող ժամանակահատված` աշխատավայրը փոխելու. գուցե և շահավետ առաջարկ ստանաք: Բայց պատասխանը մի´ երկարաձգեք, արագ կողմնորոշվեք:

Իսկ ահա անձնական կյանքում շտապել պետք չէ` եթե նույնիսկ շատ եք ցանկանում մերձենալ կիսածանոթ մարդու հետ. ձգտեք չտրվել այսրոպեական կրքերին: Ու թե լիովին վստահ եք, ապա համարձակ առաջ գնացեք:

2014-ը նոր գործերի ու ծրագրերի իրագործման տարի է:

 

9. 2014-ն ամենաբարեհաջող տարիներից մեկը կդառնա ձեր ողջ կյանքում: Բայց դա չի նշանակում, թե ամեն ինչ ձեր ձեռքում է: Հարկ կլինի պայքարել` արևի տակ ձեր տեղը նվաճելու: Այնուամենայնիվ, դուք ոչ միայն ուժ ու ցանկություն կունենաք պայքարելու, ձեզ կուղեկցի հաջողությունը` եթե ակտիվ ու համարձակ ձեռնամուխ լինեք գործին: Տարին նախևառաջ մասնագիտական նվաճումներ է խոստանում: Ձեր գործընկերներից մեկը, ով վաղուց ձեր հակառակորդն է, փետրվարին կարող է մատնել ինքն իրեն, բայց դուք նրան «գրողի ծոցը» կուղարկեք: Գարնանը երևի ձեզ շատ կարևոր գործ հանձնարարեն. ձգտեք առավելագույն ինքնանվիրումով դա կատարել, որովհետև դրանից կախված կլինի ձեր հետագա առաջընթացը: Եթե որոշեք փոխել աշխատավայրը, ապա դա հետաձգեք մինչև աշուն:

Անձնական կյանքը հաստատուն է. ձեր ընտանիքը թիկունք ու հենարան է ձեզ համար: Այնպես որ` կարող եք ամբողջովին նվիրվել աշխատանքին` չմտածելով այլ հարցերի մասին: Իսկ նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց երջանկությունը, ապա ամռանը ճամփորդության մեկնեք. հավանական է, որ կհանդիպեք ձեր ճակատագրին:

2014-ը հաղթահարումների, մեծ հաջողության և ճակատագրական ծանոթությունների տարի է:

Ձեզ համար տարին շատ հաջողակ է. բոլոր գործերն առաջ կընթանան թափով և արդյունավետ: Դուք կողմնորոշված կլինեք և նպատակասլաց: Հարկ կլինի ուշադրություն սևեռել սոցիալական կյանքին: Լիովին կարող եք աշխատանքային աստիճաններով վեր բարձրանալ. հատկապես աշուն-ձմեռ ժամանակահատվածում: Ղեկավարների հետ հարթեք ձեր հարաբերությունները, և դա կօգնի` հասնել ցանկալիին: Բայց այ` անձնական կյանքում ստիպված եք լինելու ավելի հաճախ փոխզիջումների գնալ: Հնարավոր է, որ ընտանիքի անդամների ու մտերիմների հետ հարաբերություններում օգտակար լինեն ձեր խրատները, բայց շրջապատի մարդկանց դրանք կարող են նյարդայնացնել: Հիշեք նաև, որ հաճախ ավելի լավ է բացատրել, քան պահանջել: Հատկապես` երեխաների հետ հարաբերություններում:

Միայնակ սրտերը գալիք տարի կարող են հետաքրքիր և հրաշալի ծանոթություն ակնկալել: Մեծ է ծառայողական սիրավեպի հավանականությունը: Բայց դուք այնքան ծանրաբեռնված կլինեք աշխատանքով, որ նույնիսկ անձնական կյանքը չեք կարողանա տարանջատել աշխատանքից:

Ճակատագիրը կժպտա ձեզ 2014-ին և բազմաթիվ անակնկալներ կմատուցի:

2014-ը ուժի, համբերության և տոկունության տարի է: Փոփոխություններ կզգաք նաև ձեր բնավորության մեջ: Կդառնաք ավելի գործունյա, ինքնավստահ, պատրաստ` բոլոր խոչընդոտները հաղթահարելու: Երբեմն հակված կլինեք չափից ավելի մեղմության, բայց դա չի խանգարի ձեր առաջընթացին: Ձին ձեզ կպարգևի սլացք` ծագող խնդիրները լուծելու ճանապարհին: Դե, առանձնակի դժվարություններ չեն էլ կանխատեսվում:

Փետրվարին հնարավոր է` սեփական գործ սկսելու ցանկություն ունենաք: Բայց շտապել պետք չէ. սպասեք մինչև օգոստոս-սեպտեմբեր: Այդ ժամանակահատվածն ավելի բարենպաստ է թե´ բիզնեսի, թե´ աշխատավայրը փոխելու համար:

Անձնական կյանքում ձեզ կօգնի նաև համառությունն ու հաստատակամությունը: Եթե մտովի համակրում եք մեկին, անսպասելիորեն նա կարձագանքի ձեր զգացմունք ներին: Միայն թե մի մոռացեք ընտանիքի անդամներին` գործերի ու զգացմունքների առատության մեջ: Գոնե երբեմն ժամանակ գտեք` տնեցիների կողքին լինելու:

2014-ը փոփոխությունների և ճակատագրական հիմնավոր իրադարձությունների տարի է: